Մեկ օրում երեք խաղարկություն Ամերիաբանկից. MyAmeria-ի անակնկալները շարունակվում են
SocietyՄարտի 30-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում Ամերիաբանկն ամփոփեց միանգամից երեք խաղարկություն: 15 հաջողակ ստացավ Doing Digital ֆորումի իր տոմսը, և, ինչպես հաղորդավար Գարիկ Պապոյանը նշեց` A Space-ից երկու խնձոր ընկավ՝ iPhone 14 Pro Max և Apple Watch 8: Մեկը՝ MyAmeria-ից օգտվողներին, մյուսը՝ DigiTec-ի «Ամերիաբանկի» A Space տաղավարում նկարվողներին:
Ապրիլի 5-ին Հայաստանում կանցկացվի ամենաթվային Doing Digital Forum-ը, որը միավորելու է ֆինթեք ոլորտի առաջատար մասնագետներին: Ամերիաբանկը այս ֆորումի համակազմակերպիչն է և մասնակցության հնարավորություն է տալիս նաև իր հաճախորդներին:
«Խաղարկությանը մասնակցելու համար պետք էր մինչև մարտի 25-ը մուտք գործել MyAmeria, ստեղծել հաղորդագրություն՝ ընտրելով Doing Digital թեման: Բոլոր մասնակիցներն էլեկտրոնային տարբերակով նախապես ստացել էին մասնակցության իրենց կոդերը»,- մեզ հետ զրույցում նշեց Ամերիաբանկի Պրոդուկտային մարքեթինգի բաժնի ղեկավար Արմինե Մարգարովան:
Ուղիղ եթերում Pretty Random հավելվածի միջոցով ընտրվեցին 15 հաղթող կոդերը: Հաջորդիվ խաղարկվեցին iPhone 14 Pro Max-ը և Apple Watch 8-ը: Կրկին պատահականության սկզբունքով ընտրվեցին հաղթողներ:
Ամերիաբանկն իր հաճախորդներին պարբերաբար անակնկալներ է մատուցում տարբեր խաղարկությունների միջոցով։ Օրինակ՝ նախորդ տարի 19 MyAmeria-ի օգտատերեր մասնակցեցին Կատարում անցկացված ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթի խաղերին: Գովազդային վիճակախաղին մասնակցում էին բանկի այն հաճախորդները, որոնք 2022 թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարել էին նվազագույնը 3 գործարք MyAmeria հավելվածով:
Այդ խաղարկության հաջողակներից էր Մարինե Արտաշեսյանը, ով լրագրողների հետ զրույցում կիսվեց խաղարկությանը մասնակցելու սեփական փորձով: Ես MyAmeria հավելվածով կատարել էի տարբեր գործարքներ: Էլեկտրոնային փոստիս համապատասխան կոդով նամակ ստացա՝ տեղեկանալով, որ Կատար՝ Ֆուտբոլի առաջնությանը մեկնողներից մեկը կարող եմ լինել: Որոշ ժամանակ անց արդեն հաջորդ նամակը ստացա, որ իմ կոդը հաղթել է խաղարկության ընթացքում: Արդյունքում մեկնեցի Կատար: Հրաշալի տպավորություններ եմ ստացել Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից, տեսել այն ամենը, ինչն էկրանից այն կողմ երբեք չէի տեսել: Դե, իհարկե, Կատար մեկնելն էլ մեկ այլ ուրախություն էր ինձ համար, այն համարվում է աշխարհի զարգացած երկրներից մեկը»,-ասում է Մարինեն:
Ամերիաբանկի Պրոդուկտային մարքեթինգի բաժնի ղեկավար Արմինե Մարգարովան լրագրողների հետ զրույցում նշում է, որ: MyAmeria հավելվածի օգտատերերին սպասվում են ավելի հետաքրքիր անակնկալներ:
«Պարզապես պետք է լինել ավելի digital, այսինքն գործարքները կատարել MyAmeria-ի միջոցով»,- եզրափակեց Արմինե Մարգարովան:
Լուսինե Առաքելյան