ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ԱՊՐԻԼԻ). Մեծամորի ատոմակայանն անջատվել է ընդհանուր էներգացանցից. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Համացանցի միջազգային օր, Անգոլա՝ Խաղաղության օր, Չինաստան՝ Երեխաների օր, Սենեգալ՝ Ակախության օր (Ֆրանսիայից):
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1820- ծնվել է Հայ Առաքելական եկեղեցու 125-րդ կաթողիկոս, հասարակականքաղաքական և հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական ու գրող Խրիմյան Հայրիկը:
1840 –ծնվել է գրող, մանկավարժ, հրապարակախոս Ղազարոս Աղայանը։
1855 –ծնվել է ռազմական գործիչ Թովմաս Նազարբեկյանը։
1904 –ծնվել է դերասան Դավիթ Մալ յանը։
1920- Հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում ադրբեջանական զորքերը մտել են շրջափակված Շուշի և վրեժ լուծել Սուլթանովին ձերբակալած հայերից։ Նույն երեկոյոն գրավվել են Քյատիկ, Արան-Զիման և Նախիջևանիկ գյուղերը։
1945 –ծնվել է լիբանանահայ նկարիչ Սեդա Մանուկյանը։
1957 –վախճանվել է կինոդերասան, սպա, Երևանի զինվորական պարետ Արշավիր Շահխաթունին։
1971 –ծնվել է թավջութակահար Արամ Թալալ յանը։
1992- կապված Իրանի արտգործնախարարի խորհրդական Բեզեդա Մազախիրիի՝ Ստեփանակերտ այցի հետ՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հաստատվել է հարաբերական անդորր։ -Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Իսրայելի հետ։
2003- Իրան - Հայաստան էներգետիկ փոխհոսքերում պարամետրերի բարձր տատանումների հետևանքով գործել է Հայաստանի էներգացանցի պաշտպանիչ-ինքնակարգավորվող համակարգը, և Մեծամորի ատոմակայանն անջատվել է ընդհանուր էներգացանցից:
2007-Սերժ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։
2013-Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են նույն գյուղի բնակիչներ Արտակ և Արայիկ Պետրոսյանները:
2016-Ապրիլ յան պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժը կիրառել է ծանր տեխնիկա, այդ թվում՝ ՀԿՌՀ հրանետներ և մարտական ԱԹՍ-ներ։ Մարտակերտի ճանապարհին ադրբեջանական ԱԹՍ-ն խոյահարել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, որի արդյունքում զոհվել է 5 մարդ։
2019-Պետեկամուտների կոմիտեն մեղադրել է «Սպայկա» ընկերությանը պետությանը 7 միլիարդ 36 միլիոն դրամի վնաս պատճառելու մեջ և միջնորդություն ներկայացրել դատարան՝ կալանավորելու ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին՝ առանձնապես խոշոր չափի հարկ ու տուրք չվճարելու մեղադրանքով։
2021- Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Պոզներին, որտեղ հայտարարել է, որ մտադիր է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
2022-վախճանվել է բնապահպան, ՀՀ պետական և հասարակական գործիչ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիել յանը:
ԱՇԽԱՐՀ
188 –սպանվել է Սևերների դինաստիայի Հռոմի կայսր Սեպտիմի Բասսաին Կարակալլան։
397 –վախճանվել է գերմանա-իտալացի արքեպիսկոպոս, սուրբ Ամբրոսիոս Մեդիոլանցին։
636 –վախճանվել է իսպանացի արքեպիսկոպոս, սուրբ Իսիդորոս Սևիլ յացին։
1297- Հռոմի պապը Կորսիկա և Սարդինիա կղզիները հանձնել է Արագոնի թագավորին:
1500- պորտուգալացի ծովագնաց Պեդրու Կաբրալը հայտնագործել է Բրազիլիան՝ կարծելով, որ այն կղզի է։
1541 - իսպանացի ճիզվիտ Իգնատի դե Լայոլան աշխարհում առաջին անգամ ստացել է գեներալի կոչում։
1581- նախկին ծովահեն Ֆրենսիս Դրեյքը ավարտել է իր շուրջերկրյա ճանապարհորդությունը, իսկ Անգլիայի թագուհի Եղիսաբեթ 1-ինը անձամբ է բարձրացել նրա «Հավալուսն» նավի վրա և նրան շնորհել ասպետի պատվավոր կոչում:
1774 –վախճանվել է իռլանդա-անգլիացի գրող, բանաստեղծ Օլիվեր Գոլդսմիթը։
1785 - անգլիացի գյուտարար Էդմունդ Կարտրայտը արտոնագիր է ստացել իր ստեղծած ոտքի կառավարմամբ աշխատող ջուլհակագործական մեքենայի համար։
1790 - Ֆրանսիան և Ալժիրը կնքել են հարյուրամյա խաղաղության պայմանագիր։
1794 - տեղի է ունեցել ճակատամարտ Ռացլավիցայի տակ, որի արդյունքում Թադեուշ Կոստյուշկոյի գլխավորած լեհ ապստամբները հաղթանակ են տոնել ռուսական ցարական զորքերի նկատմամբ։
1818 –ծնվել է անգլիացի գրող Թոմաս Մայն Ռիդը։
1821 - ծնվել է ամերիկացի գյուտարար Լյուիս Յեյլը, որը հանդիսանում է ցիլինդրիկ դռան փականի հայտնագործողը։
1884 - Բոլիվիան Չիլիին է զիջել Անտոֆագաստա երկրամասը՝ զրկվելով դեպի ծով ունեցած ելքից։
1896 - ոսկե ավազ հայտնագործելու մասին տեղեկության տարածումից հետո սկսվել է «Ոսկու տենդը» ԱՄՆ-ի Յուկոնայում։
1920 - ադմիրալ Վրանգելը ընտրվել է Ղրիմում գտնվող ռուսական բանակի գերագույն գլխավոր հրամանատար։
1929 - վախճանվել է գերմանացի ինժեներ, գյուտարար Կարլ Բենցը, որը հանդիսանում է ավտոմոբիլաշինության պիոներներից մեկը։
1949- ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ստեղծվել է Հյուսիսատլանտյան դաշինքը` ՆԱՏՕ-ն:
1949 -ԽՍՀՄ նախարարների խորհուրդը որոշում է ընդունել խլացնել «հակախորհրդային» ռադիոալիքները։
1968 – վախճանվել է ամերիկացի հասարակական գործիչ Մարտին Լյութեր Քինգը։
1973- Նյու Յորքում բացվել է Համաշխարհային առևտրի կենտրոնը, որի երկու երկնաքերները հետագայում կործանվել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողության հետևանքով:
2017 - սիրիական պատերազմի ընթացքում Խան-Շեյխուն քաղաքում տեղի է ունեցել քիմիական զենքի օգտագործում։
2019 -վախճանվել է խորհրդային և ռուսական կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, հրապարակախոս Գեորգի Դանելիան։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում