ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ԱՊՐԻԼԻ)․ Առաջին հրշեջ սանդուղքը, առաջին պաշտոնապես գրանցված շախմատային ակումբը, առաջին «ելակային» հայտարարությունը․ «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Գնչուների համաշխարհային օր, Ճապոնիա՝ Բուդդայի ծննդյան օր կամ Հանա Մացուրի (Ծաղիկների տոն), Ռուսաստան և Բելառուս՝ Զինկոմիսարիատների աշխատողների օր, Ռուսաստան՝ Ռուսական անիմացիայի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1948 - ծնվել է պետական և քաղաքական գործիչ Գալուստ Սահակյանը։
1964 - ծնվել է երգահան, երգիչ, կիթառահար Արմեն Մովսիսյանը։
1992 - Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի ռազմական պահեստում բռնկվել է հրդեհ, որի հետևանքով տարհանվել է շրջակա բնակավայրերի, նաև Երևան քաղաքի մոտ 300 հազար բնակիչ։
1997-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կոստա-Ռիկայի հետ։
2005- Երևանում տեղի է ունեցել «Ջազի նշանավորման ամիս» միջոցառման բացումը:
2008- Հանրապետության հրապարակում լազերային շոու ծրագրով հանդիսավորությամբ մեկնարկել է «Երևան - Գունազարդ երկինք 2008» օդագնացության միջազգային փառատոնը, որի ժամանակ օդապարիկները երկինք են բարձրացել ջազ և դասական երաժշտության լավագույն կատարումների ներքո:
2015-ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը քրոջ, դստեր ու ամուսնու՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հետ Հայաստան է ժամանել իր ծագման և արմատների մասին հեռուստահաղորդում պատրաստելու համար, իսկ առիթը եղել է Ցեղասպանության 100-րդ տարելիցը:
2016-Ապրիլ յան պատերազմից հետո, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականացրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց ընթացքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտումներ չեն արձանագրվել։
2018-«Իմ քայլը» նախաձեռնության քայլարշավի մասնակիցները Ծովագյուղում 10 րոպեով փակել են Երևան-Դիլիջան մայրուղին: Տեղի է ունեցել հրմշտոց։
2020-Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և հայտարարել, որ «ելակը մտավ բանակ»։
2021- Հայաստանը ստացել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 600 դեղաչափ:
ԱՇԽԱՐՀ
217 - դավադրության արդյունքում սպանվել է Հռոմի կայսր Կարակալլան։
1185 - Բյուզանդիայի կայսր Իսահակ 2-րդ Հրեշտակը գահընկեց է արվել սեփական եղբայր Ալեքսեյի կողմից։
1271 - մամլուքների սուլթան Բեյբարսը գրավել է Կրակ-դե-Շեվալ յե ամրոցը։
1336 - ծնվել է միջինասիացի նվաճող Լենկթեմուրը։
1480 - կաթոլիկ եկեղեցին հայտարարել է խաչակրաց արշավանք՝ մուսուլմաններից Օտրանտոն (Հարավային Իտալիա) հետ նվաճելու նպատակով։
1513 - ծովագնաց Խուան դե Լեոնը Ֆլորիդան հայտարարել է Իսպանիայի կալվածք։
1525 - Լեհ-տևտոնական պատերազմն ավարտվել է Կրակովյան տրակտատի կնքմամբ, ըստ որի, Պրուսիան, նախկինում լինելով օրդենյան եկեղեցական պետություն, վերածվել է հերցոգության Լեհական թագավորության տիրապետության տակ։
1548 - Պերուն հայտարարվել է Իսպանիայի մաս:
1692 - ծնվել է իտալացի ջութակահար և կոմպոզիտոր Ջուզեպպե Տարտինին։
1766 - ԱՄՆ-ում արտոնագրվել է առաջին հրշեջ սանդուղքը։
1820- Հունաստանի Միլոս կղզում (Էգեյան ծով) հայտնաբերվել է Միլոսյան Վեներայի քանդակը, որը համարվում է հելլենիզմի ամենանշանավոր մշակութային գործերից մեկը և ներկայումս պահպանվում է Փարիզի Լուվրի թանգարանում:
1830 - Մեքսիկան արգելել է ԱՄՆ-ի կողմից Տեխասի գաղութացումը։
1848 - վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետին։
1853 - բացվել է առաջին պաշտոնապես գրանցված շախմատային ակումբը։
1859 - ծնվել է ավստրիացի մաթեմատիկոս Էդմունդ Հուսերլը։
1869 - ծնվել է ամերիկացի բժիշկ-վիրաբույժ Հարվի Կուշինգը՝ ուղեղի վիրահատությունների «պիոներներից» մեկը։
1911- հոլանդացի ֆիզիկոս և քիմիկոս Հեյկե Կամերլինգ Օնեսը հայտնաբերել է գերհաղորդականությունը:
1918 - խորհրդային Ռուսաստանում ռուսական եռագույն դրոշը փոխարինվել է կարմիր դրոշով։
1938- ծնվել է գանացի դիվանագետ և քաղաքական գործիչ, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Քոֆի Անանը։
1941 - վախճանվել է ֆրանսիացի արձակագիր, դրամատուրգ Մարսել Պրևոն։
1944 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Ղրիմյան օպերացիան, որի ընթացքում Ղրիմն ամբողջությամբ ազատագրվել է գերմանա-ռումինական զորքերից։
1966 - Լեոնիդ Բրեժնևն ընտրվել է ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար։
1967 - Կիպրոսի Լամասոլա տարածքում վերսկսվել են հույն-թուրքական բախումները։
1970 - իսրայելական ռմբակոծությունից Եգիպտոսում ավերվել է դպրոց, որի արդյունքում զոհվել է 46 երեխա։
1971- Լոնդոնի մերձակայքում տեղի է ունեցել գնչուների առաջին համաշխարհային ժողովը, որի ընթացքում հաստատվել են նրանց հիմնը և դրոշը:
1971-վախճանվել է գերմանացի արդյունաբերող, «Օպել» ավտոմեքենաների ստեղծող Ֆրից վան Օպելը։
1973- վախճանվել է իսպանացի հայտնի նկարիչ, քանդակագործ Պաբլո Պիկասոն։
1980 - հայտնաբերվել է Սատուրնի արբանյակ Տելեստոնը:
1984 - վախճանվել է ռուս խորհրդային ֆիզիկոս, ակադեմիկոս Պյոտր Կապիցան։
1986- ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը առաջին անգամ օգտագործել է վերակառուցում («պերեստրոյկա») տերմինը:
1993 - Մակեդոնիայի Հանրապետությունը անդամակցել է ՄԱԿ-ին։
2010 - Ղրղզստանում գահընկեց է արվել նախագահ Կուրմանբեկ Բակիևը։
2013 - վախճանվել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը։
2018 - վախճանվել է խորհրդային և վրացի երգչուհի և դերասանուհի Լեյլա Աբաշիձեն։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում