Նրանց հետ շփումը և' մեծ էներգիա է տալիս, և' պարտավորեցնում է ամեն ինչ անել հանուն նրանց խաղաղ ու լուսավոր ապագայի․ Ռուբեն Վարդանյան
SocietyԱրցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Երեկ օրս անցկացրեցի Արցախի ամենակարևոր քաղաքացիների` երեխաների հետ։ Անհնար էր առանց հուզմունքի ու հիացմունքի դիտել նրանց պատրաստած միջոցառումը։ Միասին նույնիսկ հասցրեցինք զատկական խաղեր խաղալ։
Հեքիաթի,խաղերի,երևակայության աշխարհում իրենց մանկությունը վայելելու փոխարեն արցախցի փոքրիկներն ստիպված են ապրել շրջափակման պայմաններում, մեծերի պես կրել այդ դժվարությունները։
Նրանց հետ շփումը և' մեծ էներգիա է տալիս, և' պարտավորեցնում է ամեն ինչ անել հանուն նրանց խաղաղ ու լուսավոր ապագայի։