Աշխարհը գնում է զրոյական արտանետումների ուղղությամբ. Արևային էներգետիկայի զարգացման հիմքերը
SocietyԷլեկտրաէներգետիկան աշխարհում ածխաթթու գազի առավելագույն արտանետումներով ոլորտն է, և դրա դեկարբոնիզացիան զրոյական էներգոսպառմամբ էներգետիկ ոլորտի հիմնաքարն է։ Միջազգային էներգետիկ գործակալության մոդելավորման համաձայն՝ էլեկտրաէներգետիկան պետք է դառնա առաջին ոլորտը, որը մաքուր զրոյական կետի կարող է հասնել արդեն 2040 թվականին, որպեսզի 2050 թվականի սկզբներին արդեն ողջ տնտեսությունը փոխակերպվի զրոյական արտանետումների, դա նշանակում է, որ այլևս 2030 թվականին էլեկտրաէներգիայի սպառման համաշխարհային ծավալի 41 %-ը առնվազն պետք է բաժին հասնի քամու և արևային էներգիային, ինչը զգալի պետք է տարբերվի այս օրերի իրականությունից։
Նախորդ տարի նույնիսկ ռեկորդային աճի պայմաններում հաջողվել է հասնել ընդամենը 12 %-ի։ Էներգետիկայի փորձագետների զեկույցի համաձայն՝ այժմ կառավարությունների, բիզնեսի և շարքային քաղաքացիների ջանքերի շնորհիվ հաջողվել է լուրջ հաջողությունների հասնել, սակայն ամեն ինչ կախված է ջանքերի մեկտեղումից և քաղաքական կամքից, որպեսզի աշխարհը դուրս բերել էկոլոգիապես մաքուր էներգետիկայի ճանապարհ։ Լավ նորությունն այն է, որ աշխարհում կան համապատասխան տեխնոլոգիաներ նման հավակնոտ ծրագրերն իրականացնելու համար։
Միջազգային «Արևային ալիանսի» ղեկավար Աջայի Մատուրի խոսքով՝ ճանապարհը ընկած է վերականգնվող էներգետիկայի զարգացման արագացված քայլերի մեջ։ Միևնույն ժամանակ փորձագետները նշում են, որ թե՛ Չինաստանում և թե՛ աշխարհի մյուս երկրներում հնարավորություն կա հասնելու նման կարևորագույն պոտենցիալին։ Բացի այդ, արևային փոքր էլեկտրացանցերի ստեղծումը հնարավորություն է տալիս համաշխարհային մակարդակում լրջագույն արդյունքների հասնել։
Հայաստանը արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը», և մենք զգալի հետ ենք մնում և հարկավոր է մի քանի անգամ ավելացնել մեր ջանքերն ու իշխանություններին պարտադրել անհրաժեշտ կամք դրսևորել, Հայաստանում ևս վերականգնվող էներգիայի ոլորտը զարգացնելու ուղղությամբ։