Փորձագետներն ազդարարարում են արդյունահանվող վառելիքի դարաշրջանի ավարտը
EconomicsՓորձագետները ազդարարում են արդյունահանվող վառելիքի դարաշրջանի ավարտը։ Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ անցած տարի քամու և արևային էներգետիկան ռեկորդային քանակի էլեկտրաէներգիա է արտադրել աշխարհում։
Ողջ ծավալի 12 %-ը արտադրվել է վերականգնվող աղբյուրների և արդեն առաջիկա երկու-երեք տասնամյակում վերականգնվող էներգիան պարզապես վերջ է դնելու արդյունահանվող վառելիքից ստացվող ներգետիկային՝ գրեթե ամբողջությամբ կլանելով այդ ծավալը։ Փորձագետները նշում են, թե այդ հանգամանքը լրջագույն քաղաքական հետևանքներ է ունենալու ամբողջ աշխարհի վրա։
Եթե այսօր նավթ և գազ արդյունահանող երկրները կարողանում են դեռևս որոշակի քաղաքական հարցեր լուծել ամբողջ աշխարհում, ապա առաջիկայում այդ տեղը զբաղեցնելու են այն երկրները, որոնք կարողանալու են արտադրել արևային և քամու էներգիայի համար անհրաժեշտ սարքավորումներ և տեխնոլոգիաներ արտահանելու դրանք, ինչպես նաև կրճատելու են համապատասխան ծախսերը բոլոր գնորդների համար։
Ըստ էության, փաստն այն է, որ մաքուր էլեկտրաէներգիան փոխում է գլոբալ տնտեսությունը՝տրանսպորտից մինչև արդյունաբերություն, իսկ արտանետումների նվազեցման նոր դարաշրջանը լրջագույն էֆեկտ է ունենում նաև գլոբալ տաքացմամբ՝ գրեթե հետ շրջելով այն։
Առաջատարը ինչպես և սպասելի էր Չինաստանն է, որը բավարար տեխնոլոգիաներ, ռեսուրսներ ունի արևային վահանակներ և մարտկոցներ մեծ քանակությամբ արտադրելու, ինչպես նաև սեփական արտադրության ծախսերի կրճատման արդյունքում մրցակցելու աշխարհի բոլոր երկրների հետ, ուստի և առաջիկայում, ըստ փրձագետների, ականատես ենք լինելու Չինաստանի քաղաքական և տնտեսական կշռի ավելացման։
Հայաստանում արևային վահանակմեր արտադրող ընդամենը մեկ ընկերություն կա՝«Սոլարոնը», ուստի դրա քաղաքական էֆեկտի մասին խոսելը չափազանց վաղ է, սակայն հարկավոր է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ լրջագույն քայլեր իրականացնելու համար։
Լիաննա Սիմոնյան