ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, մաքուր ռադիումի ստացումը, առաջին հաջողված արյան փոխներարկումը. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Ուրուգվայ՝ 33-ի արշավախմբի օր, Չինաստան՝ Չինարենի օր, Ռուսաստան՝ Դոնորի ազգային օր, Վենեսուելա՝ Անկախության օր:
ՀԱՅԱՍՏԱՆ
1820 –ծնվել է բանասեր, տպագրիչ, վիմագրիչ, բառարանագիր, հրապարակախոս, արվեստագետ Ճանիկ Արամյանը, որը ստեղծել է Արամյան տպատառատեսակը:
1884-ծնվել է բանաստեղծ Դանիել Վարուժանը։
1937 –ծնվել է գեղանկարիչ, գրաֆիկ Սեյրան Խաթլամաջյանը։
1952-վախճանվել է բանաստեղծ Անդրանիկ Թերզյանը։
1964-ծնվել է հայկական ծագումով անգլիացի դերասան, կինոռեժիսոր Էնդի Սերքիսը։
1979 – վախճանվել է քանդակագործ Սամվել Մանասյաը։
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Պերուի հետ։
1994- Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների՝ 1992 թվականին Տաշքենդում ստորագրած ԱՊՀ երկրների կոլեկտիվ անվտանգության պայմանագիրը ուժի մեջ է մտել։
1998-վարչապետ Արմեն Դարբինյանը ներկայացրել է կառավարության նոր կազմը և այն շարժառիթներն ու պատճառները, որոնցով ինքն առաջնորդվել է նախարարներ նշանակելիս։
2006- Հանրային հեռուստատեսության գեղարվեստական խորհուրդը որոշել է, որ «Եվրատեսիլ- 2006»-ին կմասնակցի Անդրեն։
2007-Մայրաքաղաքի կենտրոնում հանդիսավորությամբ բացվել է Կարեն Դեմիրճյանի թանգարանը: -Լեռնային Ղարաբաղում սկսվել է նախագահի թեկնածուների առաջադրումը:
2011-Երևանում առավոտից նկատվել է փոշու ծանր ամպ, հայտարարվել է, որ դա կապված է հարավային քամիների հետ եկած ավազափոշու հետ և որևէ աղետի հետևանք չէ: - վախճանվել է հայտնի ծաղրանկարիչ Գեորգի Յարալ յանը։
2012-սկսվել է գրողների համահայկական 6-րդ համաժողովը։
2015-հայաշատ Սոչիում քաղաքային իշխանությունների որոշմամբ փողոցներից հեռացվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բոլոր պաստառները։
2018-Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի դուրս եկած ցուցարարներին առաջնորդող Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում անցկացված բազմամարդ հանրահավաքում անդրադարձել է իշխանական ճամբարից հնչեցված երկխոսության կոչերին: Ըստ նրա, ծիծաղելի է, որ Սերժ Սարգսյանի մահամերձ կամ մահացած իշխանությունը երկխոսության կոչ է անում. «Քաղաքական դիակի հետ չեն երկխոսում»:
ԱՇԽԱՐՀ
1653-Օլիվեր Կրոմվելը ցրել է Անգլիայի խորհրդարանը։
1656-Ռուսաստանում արծաթադրամների փոխարեն շրջանառության մեջ են դրվել պղնձադրամներ։
1770-Ջեյմս Կուկը հայտնագործել է Նոր Հարավային Ուելսը՝ Հարավ-Արևել յան Ավստրալիան։ -Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ վրացական Իրակլի 2-րդ թագավորը ջախջախել է թուրքերին Ասպինձեի ճակատամարտում։
1792-Ֆրանսիան պատերազմ է հայտարարել Հունգարիային և Բոգեմային։
1808-ծնվել է Ֆրանսիայի կայսր Նապոլեոն 2-րդը։
1809-Աբենսբերգի մոտ ավստրիական զորքերը պարտություն են կրել Նապոլեոնի բանակից։
1832-պետերբուրգցի մանկաբարձ Անդրեյ Վոլֆը իրականացրել է առաջին հաջողված արյան փոխներարկումը Ռուսաստանում, նա իր արյունը փոխներարկել է իր հղի կնոջը։
1841-լույս է տեսել ամերիկացի գրող Էդգար Ալան Պոյի «Սպանություն Մորգ փողոցում» առաջին դետեկտիվ պատմվածքը:
1889-ծնվել է Երրորդ ռեյխի ղեկավար Ադոլֆ Հիտլերը։
1902-Մարիա և Պիեռ Կյուրիները ստացել են մաքուր ռադիում։
1910-Հալլեյի գիսավորը առավելագույնս մոտեցել է Երկիր մոլորակին։
1922-Վրացական ԽՍՀ-ի կազմում ստեղծվել է Հարավ-Օսական Ինքնավար Մարզը։
1934-ԽՍՀՄ-ում առաջին անգամ Խորհրդային Միության հերոսի կոչումներ են շնորհվել Չել յուսկին շոգենավի անձնակազմին փրկած յոթ օդաչուներին։
1940-ԱՄՆ-ում ստեղծվել է առաջին էլեկտրոնային մանրադիտակը։
1942- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավարտվել է Մոսկովյան ճակատամարտը։
1958-ծնվել է խորհրդային հոկեյիստ , քաղաքական գործիչ Վյաչեսլավ Ֆետիսովը։
1985-վախճանվել է ամերիկացի ֆիզիկոս, երկրաշարժների Ռիխտերի սանդղակի ստեղծող Չարլզ Ֆրենսիս Ռիխտերը։
1992-վախճանվել է բրիտանացի կատակերգակ Բեննի Հիլլը։
1998-Intel ընկերությունը ներկայացրել է Pentium II Xeon պրոցեսորը։
2001-Չինաստանը պաշտոնապես հոմոսեքսուալիզմը դասել է հոգեկան հիվանդությունների շարքը։
2010-ԱՄՆ-ի ափերի մոտ գտնվող Մեքսիկական ծոցում գտնվող Deepwater Horizon նավթային պլատֆորմում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առաջացել է տեխնոգեն աղետ։
2020-վախճանվել է նկարազարդող, կինոռեժիսոր և մուլտիպլիկատոր, «Թոմ և Ջերրիի» ստեղծող Ջին Դեյչը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում