ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ)․ Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ․ «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Իսրայել՝ Հիշողության օր, ՀԱՀ՝ Ազատության օր, Սլովենիա՝ Ազգային դիմադրության օր, Ավստրիա՝ Երկրորդ հանրապետության օր, Իրան՝ Անվտանգ երթևեկության օր, ԱՄՆ՝ Ծառատնկման օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1749– վախճանվել է եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին։
1912-ծնվել է խորհրդային քիմիկոս-տեխնոլոգ Էդգար Տեր-Ղազարյանը։
1915-ծնվել է մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը։
1965– վախճանվել է նշանավոր կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը։
1992-Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ։
1993- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մակեդոնիայի հետ։
2001- «Հրազդան-ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությունը վաճառվել է «Միկա-Արմենիա» ընկերությունը 415 մլն դրամով:
2004- Ազատության հրապարակում հայաստանյան միացյալ ընդդիմության ղեկավարները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ հասնել երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականին:
2006-Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում ընդգրկվել է առաջին խմբում: Նույն խմբում է ընդգրկվել նաև Ադրբեջանը:
2007-Հայաստանի պաշտպանության նախարարության Մարշալ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտում տեղի է ունեցել ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության «Համատեղ ձգտում – 2007» զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը։
2012- ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն դիմել են Սահմանադրական դատարան (ՍԴ)` պահանջով, որպեսզի ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի Ընտրական օրենսգրքի այն նորմերը, որոնցով արգելվում է հրապարակել ընտրողների ստորագրած ցուցակները:
2015-Միացյալ Նահանգներում կազմավորված «Փարոս» հիմնադրամը Գյումրիում բացել է Երեխաների զարգացման կենտրոն։
2017- Հայաստանում ցուցադրվել է Քըրք Քըրքորյանի Survival pictures ընկերության կողմից նկարահանված «Խոստումը» ֆիլմը, որի ռեժիսորը օսկարակիր Թերրի Ջորջն է:
2019-Հայաստանում առաջին անգամ տոնել են Քաղաքացու օրը:
ԱՇԽԱՐՀ
1289-մամլուք սուլթան Կալաունը գրավել է Տրիպոլին։ Խորտակվել է խաչակիրների Տրիպոլիի կոմսությունը։
1512-Ֆիլիպիններում աբորիգենները սպանել են պորտուգալացի ծովագնաց Ֆերնան Մագելանին։
1644-Կանադայում առաջին անգամ ցորեն են ցանել։
1791-ծնվել է ամերիկացի նկարիչ և գյուտարար, գրող, հեռագրի և մորզեի այբուբենի ստեղծող Սեմյուել Մորզեն։
1812-Ռուսաստանի ցար Ալեքսանդր Առաջինը նոտա է ներկայացրել Ֆրանսիայի կայսր Նապոլեոնին՝ պահանջելով ազատել շվեդական Պոմերանին։
1828-բացվել է Լոնդոնի կենդանաբանական այգին։
1927-ծնվել է թատրոնի և կինոյի խորհրդային արտիստ Եվգենի Մորգունովը։
1933-ծնվել է ռուս մանկական վիրաբույժ, պրոֆեսոր, հասարակական գործիչ Լեոնիդ Ռոշալը։
1960-Ֆրանսիայի կողմից կառավարվող Տոգոլենդի մի մասը դարձել է անկախ պետություն՝ Տոգո։
1961-Սիերրա-Լեոնան ստացել է անկախություն Մեծ Բրիտանիայից։
1963-Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն առաջին անգամ այցելել է ԽՍՀՄ։
1965-ԱՄՆ-ում արտոնագիր է տրվել առաջին միանգամյա օգտագործման տակդիրի՝ «Պամպերսի» համար։
1978-սկսվել է ապրիլ յան հեղափոխությունը Աֆղանստանում, որը դարձել է քաղաքացիական պատերազմի սկիզբ և շարունակվում է, ի դեպ, նաև հիմա։
1992-Հարավսլավիայի տրոհումից հետո Սերբիան և Չեռնոգորիան ստեղծել են նոր պետություն՝ Հարավսլավիայի Դաշնային Հանրապետությունը՝ Բելգրադ մայրաքաղաքով։
2007-վախճանվել է վիոլենչելիստ, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մստիսլավ Ռոստրոպովիչը։
2012-Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքի կենտրոնում տեղի են ունեցել ահաբեկչական գործողություններ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում