ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ կազմակերպվել է «ժենգյալով հացի» փառատոն․ «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Պարի համաշխարհային օր, Դանիա՝ Թագուհու ծննդյան օր, Ճապոնիա՝ Սյովայի օր, Ղրղզստան՝ Բիշքեկ քաղաքի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
239 – ծնվել է եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը։
1970 – ծնվել է ծագումով հայ, ամերիկացի ճանաչված թենիսիստ Անդրե Աղասին։
2005 - հիմնադրվել է Հայ- սլավոնական համալսարանը:
2010 - ձայների 12 կողմ, 8 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ Իսրայելի խորհրդարանը՝ Կնեսետը, կողմ է արտահայտվել Հայոց ցեղասպանության հարցը խորհրդարանի օրակարգ ընդգրկելու մասին օրինագծին։
2012 - իրավապահները Մաշտոցի այգուց ոստիկանության Կենտրոնի բաժին են տարել բնապահպան վեց ակտիվիստի և ապամոնտաժող բրիգադի մեկ անդամի, այգում լարված իրավիճակ է ստեղծվել ապամոնտաժող բրիգադի անդամների և բնապահպան ակտիվիստների միջև։
2015 - Ղարաբաղի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ծրագրի շրջանակներում Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում առաջին անգամ կազմակերպել է «ժենգյալով հացի» փառատոն:
2018 - Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքում հայտարարել է, որ պատրաստ է ստանձնել Հայաստանի վարչապետի պաշտոնը:
2021 - կառավարությունը հավանություն է տվել արտադրական կանեփի արտադրությանը, ներմուծմանը, արտահանմանն ու վաճառքին։
2022 - «Ստոպ Նիկոլ» խորագրով ավտոերթ է իրականացվել Երևանի փողոցներով:
ԱՇԽԱՐՀ
998 - Սուրբ Հռոմեական Կայսրության կայսր Օտտոն 3-րդի հրամանով մահապատժի է ենթարկվել Հռոմի պապի դեմ ապստամբություն կազմակերպած պատրիկ Հովհան Կրեսցենցին։
1429 - Հարյուրամյա պատերազմի ժամանակ Ժաննա դը Արկի ղեկավարած ֆրանսիական բանակը մտել է պաշարված Օռլեան քաղաք։
1627 - Ֆրանսիայի կարդինալ Ռիշել յեի հրամանով ստեղծվել է Հարյուր ակցիոներների ընկերությունը, որը սկսել է զբաղվել Կանադայի հետազոտությամբ և գաղութացմամբ։
1770 - անգլիացի կապիտան Ջեյմս Կուկն առաջին անգամ ափ է իջել Ավստրալիայում։
1818 – ծնվել է Ռուսաստանի կայսր Ալեքսանդր 2-րդը։
1854 - գերմանական «Favourite» առագաստանավը, բախվելով ամերիկյան «Hespera» նավին, խորտակվել է, որի արդյունքում զոհվել է 201 մարդ։
1863 - Ռուսաստանում օրենքով մասնակիորեն արգելվել են մարմնական պատիժները։
1882 – Բեռլինում բացվել է աշխարհում առաջին տրոլեյբուսային գիծը, որը ստեղծել է «Siemens & Halske» ընկերությունը, ներկայում՝ «Siemens»։
1884 – Օքսֆորդի համալսարանը թույլատրել է կանանց ևս մասնակցել քննություններին։
1897 – անգլիացի գիտնական Ջոզեֆ Թոմպսոնը Լոնդոնի թագավորական ընկերությանն է ներկայացրել իր կողմից հայտնաբերված էլեկտրոնը։
1907 – ծնվել է ամերիկացի ռեժիսոր Ֆրեդ Ցինեմանը։
1913 - ԱՄՆ ներգաղթած շվեդ ինժեներէլեկտրիկ Գիդեոն Սունդբեկը արտոնագրել է իր հայտնագործությունը, որը ներկայում հայտնի է կայծակաճարմանդ անունով։
1933 – ֆուտբոլի Անգլիայի գավաթի եզրափակիչ «Էվերթոն» - «Մանչեսթեր սիթի» հանդիպման ժամանակ առաջին անգամ ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել համարներ ունեցող մարզաշապիկներով։
1935 - բրիտանական ճանապարհներին առաջին անգամ հայտնվել են «կատվի աչք» տիպի լուսանդրադարձիչները, որ մեկ տարի առաջ ստեղծել էր յորքշիրցի գյուտարար Պերսի Շոն։
1941 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակի ճնշման տակ Հունաստանից էվակուացվել է անգլիական էքսպեդիցիոն կորպուսը։
1945 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակիցները ազատագրել են Դախաու համակենտրոնացման ճամբարը։
1957 – ծնվել է անգլիացի դերասան, Օսկարի եռակի դափնեկիր Դանիել Դեյ-Լուիսը։
1961 - վիրաբույժ Լեոնիդ Ռոգոզովը հաջողությամբ իրականացրել է ապպենդէկտոմիա վիրահատություն իր վրա:
1980 – վախճանվել է անգլիացի նշանավոր ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքը։
1982 - Չինաստանի բնակչությունը գերազանցել է մեկ միլիարդը։
1986 - Լոս Անջելեսի կենտրոնական գրադարանում հրդեհ է բռնկվել, որի արդյունքում ոչնչացել է մոտ 350 հազար գիրք։
1991 – Բանգլադեշում փոթորիկի հետևանքով զոհվել է մոտ 138000 մարդ։
1993 - Անգլիայի թագուհի Ելիզավետա 2-րդը հայտարարել է, որ Բուկինհեմյան պալատը առաջին անգամ կբացվի զբոսաշրջիկների համար, իսկ տոմսերի վաճառքից առաջացած գումարը կօգտագործվի հրդեհից վնասված Վինձորի պալատի վերանորոգման համար։
2011 – Ուեստմինստերյան աբբայությունում տեղի է ունեցել արքայազն Ուիլ յամի և Քեյթ Միդլթոնի հարսանյաց հանդեսը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում