Ցեղասպանության գաղութատիրական ոճիրը
Society
Մայիսի 3-ին Կանանց ռեսուրսային կենտրոնում(ԿՌԿ) տեղի ունեցավ հանդիպում թուրքագետ Թալին Սուճեանի
հետ, որի ընթացքում նա խոսեց Հայոց ցեղասպանության գաղութատիրական բնույթի և դրա ժամանակայնության
վերաբերյալ՝ ըստ երկու տարբեր ժամանակների. Մեկը՝ գավառում, մյուսը՝ Կ.Պոլսում: Նա նաև խոսեց հայ
կանանց կյանքի մասին 19-20-րդ դարերի ընթացքում.
- Ինչպես էին նրանք իրենց ձայները լսելի դարձնում թե՛ Պոլսում և թե՛ գավառում։
- Ինչ տարբերություններ ենք տեսնում այս երկու վայրերի միջև՝ կանանց առօրյայի տեսակետից:
- 1915թ.-ից հետո հայ կանանց առաջնահերթությունը ի՞նչ եղավ:
- Որբերի հետ զբաղվելը, մահմեդականացված կանանց վիճակը և այլ հարցեր։
«Այս դասախոսության նպատակը`ներկայացնել Ցեղասպանության գաղութատիրական կողմը, այսինքն ասել, որ
Օսմանյան կայսրության նպատակը ոչ մըայն հայ ժողովրդի բնաջնջումն էր, այլ նաև նրա տարածքներին
տիրանալը։ Այս ամենի մեջ տեղ տալիվ նաև կանանց`այդ տարիներին ունեցած կյանքին» ֊իր խոսքում նշեց
ԿՌԿ ֆեմինիստական ապահով տարածքի համակարգող Նաիրի Լաքիսյանը։
Հանդիպումը տեղի ունեցավ առցանց տարբերակով ` հարց ու պատասխանի ձևով։
Անուշ Հայիրյան