Կայացավ «Դուք տեսնու՞մ եք ինձ» ներկայացման պրեմիերան
CultureՀայաստանի թատերական գործիչների միությունում՝ «Արմմոնո» փառատոնի շրջանակներում կայացավ Հասմիկ Ավետիսյանի «Դուք տեսնու՞մ եք ինձ» պիեսի բեմադրության պրեմիերան։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի սցենարադրամատուրգիա բաժնի ուսանողուհի Հասմիկ Ավետիսյանի դոկումենտալ պիեսն է, որը գրվել է 2022 թվականին,հիմքը ինքնակենսագրական պատմություն է՝ հիմնված իրական դեպքերի վրա։
Պրեմիերային ներկա էին «Արմմոնո» միջազգային փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, «Դուք տեսնու՞ եք ինձ» ներկայացման ռեժիսոր Էլմիրա Սոլոյանը։
Պիեսը կարդալիս ինձ գրավեց հեղինակի նպատակասլացությունը,ձգտումը։Մոնոներկայացումը մի աղջկա մասին է , ով կյանքի ամենածաղկուն հասակում կորցրել է տեսողությունը։ Նա պայքարում է հանուն իր երազանքների ու նրան օգնում է այն զգացմունքը ,որը տածում էր մի տղայի նկատմամբ։ Դերասանուհին Սյուզի Դադյանն է` շնորհաշատ մի արտիստ,ով կարողացավ հանդիսատեսին տալ իր հույզերն ու ապրումները ,կարողացավ երազել տալ իր հետ,նպատակին հասնելու կամք ու ջանք,- ասում է ռեժիսոր Էլմիրա Սոլոյանը։
Մոնոներկայացումը կարող եք դիտել մայիսի 17-ին ժամը 18.00-ին Գյումրու դրամատիկական թատրոնում։
ՀՊՄՀ ուսանող՝ Նարե Խանաղյան