«Կրթական ծրագիր է». «Իմ Քայլից» պարզաբանում են
SocietyՆախկինում ևս «ԶՊՄԿ» և «Իմ Քայլը» հիմնադրամները համագործակցել են, «ԶՊՄԿ»-ն ֆինանսավորել է «Իմ Քայլը» հիմնադրամի տարբեր ծրագրեր, գումարներ փոխանցել: Այս մասին Past.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Դավիթ Մկրտչյանը` արձագանքելով ԶԼՄ-ներում տարածված տեղեկություններին, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնադրամը 27 մլն դրամ է փոխանցել Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին։
« «Իմ Քայլը» և «ԶՊՄԿ» բարեգործական հիմնադրամները 2023 թ.-ի ապրիլին ստորագրել են համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է համատեղ ջանքերով իրականացնել կրթական ծրագրեր: Դրա շրջանակում «ԶՊՄԿ» հիմնադրամը 50 մլն դրամ պետք է հատկացներ «Իմ Քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրին, որն ուղղվելու էր արտերկրի առաջատար համալսարաններից (MIT, University of California և այլն) բարձրակարգ մասնագետների հրավիրմանը ծրագրի շրջանակում դասավանդելու և ուսանողների հետ գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու համար: 50 մլն դրամի փոխանցումը պետք է կատարվեր 3 փուլով, արդեկ իսկ իրականացվել է առաջին փուլի՝ 27 մլն դրամի փոխանցումը»,- լրատվամիջոցին հայտնել է Դավիթ Մկրտչյանը։