Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ո՞վ է ՀՀ նախագահին տվյալներ տալիս. Հրանտ Բագրատյան

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Նախագահ Սարգսյանը դեկտեմբերի 5-ին ՀԱԳ(Գ)Մ հանդիպման ժամանակ արտաբերել է իր տնտեսական թիմի վերլուծությունը ՀՀ զարգացման վերաբերյալ 1995-2013թթ։ Նախագահը կատարել է որոշակի քանակական և որակական վերլուծություն։ Ես չեմ ուզում կանգ առնել որակական վերլուծության վրա։ Օրինակ, տնտեսական զարգացման փուլերի մասով։ Նա, վկայակոչելով մասնավորապես համաշխարհային տնտեսական համաժողովի մասնագետներին բավականին մանրամասն կանգ է առնում զարգացման փոխարկումների և 5 փուլերի վրա։ Բանավիճելու, հաստատելու կամ ժխտելու պահանջ չկա։ Չնայած հենց մեզ են չգիտես ինչու անվանում արևմտամետ, այնուամենայնիվ այդ փուլերի ետևում ես տեսնում եմ տնտեսագիտության բովանդակությունից կտրված արևմտյան զոմբիների։ Շատ ենք նման փոխարկումների հանդիպել։ Իմ խորին համոզմամբ Հայաստանը վերջին 20 տարիներին անցել է 2 փուլ։ Առաջինը կառուցվածքային բարեփոխումներն են (1991-1998թթ), երկրորդը վերականգնողական աճի շրջանն է։ Իսկ հիմա առաջարկի խրախուսման հիման վրա տնտեսական աճ գեներացնելու փուլն է (3 փուլ)։ Պարզ, կարճ և հասկանալի։ Ի դեպ, այս երրորդ փուլը պետք է սկսվեր դեռ 2008-ին և ապահովեր տարեկան 7 տոկոս աճ։ Բայց այն 2008-2013թթ այդպես էլ չգիտակցվեց կառավարության կողմից։ 6 տարում 50 տոկոս տնտեսական աճի փոխարեն ունեցանք սոսկ 8.8% գումարային աճ և բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով 212 երկրների ու առանձին հաշվառվող տարածքների մեջ 112-րդ տեղից նահանջեցինք 121-րդ տեղը։ Սա, ի դեպ, մեր գործունեության ընդհանրական գնահատականն է։ Իսկ հիմա մի քանի դիտարկում կոնկրետ թվերի մասով։ 1995թ աշխատավարձը կազմում էր 17.5$։ Ասվում է Նախագահի ելույթում։ Ճիշտ է։ Դրամով արտահայտած եղել է 7060 դրամ։ Ի՞նչի համար է սա ասվում։ Երևի ՀՀ Նախագահը նկատի ունի այն, որ 2013-ին ՀՀ-ում միջին աշխատավարձը կազմել է 159 հազ դրամ (390$)։ Հետո ի՞նչ։ 1995-2013թթ գնաճը եղել 6.18 անգամ, 1996-2013թթ գնաճը 2.37 անգամ, իսկ 1996-2014թթ գնաճը 2.46 անգամ։ Այո 1996-2013թթ եղել 8.0-9.5 անգամ իրական եկամուտների աճ։ Բայց լո՞ւծել ենք մեր խնդիրը։ Աճ՞ել է հանրապետության մրցունակությունը։ Ոչ։ 1995-ին Վրաստանում միջին աշխատավարձը եղել է 10$ կամ 13.5 լարի։ 2013-ին այն եղել է 773 լարի կամ 463$։ Այ սա է խնդիրը։ Ադրբեջանի թվերը չեմ ասում (շաաաատ մեծ է)։ Հիմա, խնդիրն այն է, որ 1995-ի Հայաստանն ավելի մրցունակ էր տարածաշրջանում։ Ահա այս առումով մենք հետադիմել ենք։ Մյուսը։ 1995-ի արտահանումը 303.6 մլն դոլար է եղել։ 2013-ին այս թիվը կազմել է 1480 մլն դոլար։ Աճը 4.87 անգամ։ Բայց սա վատ ցուցանիշ է։ 1995-ին արտահանել ենք ՀՆԱ 20.7%-ը, իսկ 2013-ին՝ 14.2%-ը։ Սա է խնդիրը։ Երկրի մրցունակությունն իջնում է։ Բացի այդ, պարզվում է, որ եթե չեզոքացնում ենք արտահանման գների աճը տակը մի լուրջ բան չի մնում։ Աշխարհն էլ է աճել։ Այսպես, 1995-ին արտահանման համաշխարհային ցուցանիշը եղել է 6.36 տրլն դոլար (աշխարհի ՀՆԱ-ն 30 տրլն), իսկ 2013-ին՝ 23.2 տրլն դոլար (աշխարհի ՀՆԱ-ն 74.9 տրլն)։ Աճը կազմել է 3.65 անգամ։ 1995-ին բյուջեն եղել է 270 մլն դոլար կամ 112 մլրդ դրամ (հուսով եմ Նախագահին կոռեկտ ու համեմատելի թվեր են մատուցել, քանզի պետք է հիշենք կենսաթոշակային ֆոնդի մասին)։ Բայց 2013-ին ունենք 1066 մլրդ դրամ կամ 2590 մլն դոլար։ Հիմա, ինչ մի հաջողության մասին է խոսքը։ 1995-2013թթ գնաճը եղել է 2.37 անգամ, տնտեսական աճը եղել 3 անգամ։ Եղ՞ավ 10.1 անգամ։ Իսկ բյուջեն աճել է 9.5 անգամ դրամով և դոլարով։ Վրաստանի բյուջեն (Ադրբեջանի մասին դիտմամբ չեմ խոսում) 2013-ին կազմել է 7434 մլն լարի կամ 4450 մլն դոլար։ 1995-ին այն եկամուտներով եղել է 258 մլն լարի կամ 191 մլն դոլար (Հայաստանը 270)։ Այսինքն, այդ երկրի բյուջեն աճել է 28.8 անգամ (Ադրբեջանի մասին էլի չեմ խոսում)։ Առանձին վերլուծության չեմ ենթարկում հարկեր ՀՆԱ ցուցանիշը։ Այո 1995-ին եղել է 8.2%։ Բայց սա 3 տարում։ Վրաստանինը եղել է 7.3%։ Ի դեպ, 2014-ի 23%-ը ճիշտ չէ։ Այդ թվերը համեմատելի չեն։ Այդ 23%-ի մեջ մտցված է կենսաթոշակայինը (եկամտահարկից անցել ենք եկամտային հարկի)։ Իսկ ահա Վրաստանում 2013-ին հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 28.8% (Ադրբեջանը չենք խոսում)։ Այսքանը հերիք է։ Չգիտեմ, ո՞վ է ՀՀ Նախագահին տվյալներ տալիս։ Տնտեսագիտության մեջ թվերը միշտ պետք է առնվազն 2 հարթության մեջ համեմատվեն՝ ժամանակի և տարածական։ Ցանկացած այլ մոտեցում պրոֆեսիոնալ չէ։
Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor