ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՄԱՅԻՍԻ). Նիկոլ Փաշինյանը նստացույց է սկսել, հրապարակվել է 4-րդ «100 փաստը»․ «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Կայման կղզի՝ Համագործակցության օր, Հայաստան՝ Ուսանողների և երիտասարդների օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1885-ծնվել է հայ բանաստեղծ Գառնիկ Քալաշյանը։
1919-Հայաստանի նախարարների խորհուրդը որոշում է ընդունել ստեղծել Երևանի համալսարանը։
1964-վախճանվել է հայ թատերագետ և գրականագետ Վահրամ Թերզիբաշյանը։
1977-վախճանվել է հայ լրագրող, պատմաբան Հատիկ Ազիզյանը։
1987-վախճանվել է հայ քիմիկոս, օրգանիկ Ալեքսանդր Հակոբյանը։
2005-Լեռնային Ղարաբաղի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հունիսի 19-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած 6 կուսակցության և մեկ կուսակցական դաշինքի ընտրացուցակները:
2006- պաշտոնապես բացվել է համակարգչային ծրագրերի և օպերացիոն համակարգերի արտադրության համաշխարհային առաջատար Microsoft-ի ներկայացուցչությունը Հայաստանում:
2007-վախճանվել է օպերային հռչակավոր երգչուհի, «հայկական սոխակ» Գոհար Գասպարյանը։ -«Իմպիչմենտ» դաշինքի ղեկավարներից մեկը՝ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, նստացույց է սկսել Ազատության հրապարակում` բողոքելով մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում թույլ տրված խախտումների դեմ:
2015-Շանթ Հարությունյանի և ընկերների գործով ազատազրկված Լիպարիտ Պետրոսյանը անժամկետ հացադուլ է հայտարարել «Նոյեմբերի 5»-ի գործով Վճռաբեկ դատարանի որոշման դեմ:
2018-դատավոր Մեսրոպ Մակյանը մերժել է Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի 10 ամբաստանյալի խափանման միջոցը փոխելու և կալանքից ազատ արձակելու միջնորդությունը: Ի նշան բողոքի՝ «Սասնա ծռերի» աջակիցները փակել են Արշակունյաց պողոտան։
2019-Արցախի տվյալ պահի ու նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը անձամբ ներկայացել են դատարան՝ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ երաշխավորագիր ներկայացնելու համար:
2020-Նիկոլ Փաշինյանը Երևանում տեղի ունեցած առցանց մամուլի ասուլիսի շրջանակում հրապարակել է 4-րդ «100 փաստը»:
ԱՇԽԱՐՀ
1648-Դեղին ջրերի շրջանում Բոգդան Խմելնիցկին հաղթել է Ռեչ-Պոսպոլիտայի զորքին։
1703-վախճանվել է ֆրանսիացի հեքիաթասաց, բանաստեղծ և քննադատ Շառլ Պերոն։
1717-Վոլտերն իր երգիծական ստեղծագործությունների համար բանտարկվել է Բաստիլում։
1811-տեղի է ունեցել իսպանական Բադախոս քաղաքի մոտ գտնվող Ալբուերա գյուղի ճակատամարտը, որտեղ անգլիական էքսպեդիցիոն կորպուսի, Իսպանիայի և Պորտուգալիայի միացյալ ուժերը պարտության են մատնել Նապոլեոնի զորքին։
1849-Կարլ Մարքսը արտաքսվել է Գերմանիայից։
1871-Բրիտանական Կոլումբիան հայտարարվել է Կանադայի 6-րդ պրովինցիա։ -Բեռլինի արվարձաններում երթուղի է դուրս եկել առաջին էլեկտրական տրամվայը։
1920-Ժաննա դը Արկը կաթոլիկ եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքը։
1924-ԽՍՀՄ-ում լույս է տեսել մանկական «Մուրզիլկա» ամսագրի առաջին համարը։
1929-Հոլիվուդում տեղի է ունեցել «Օսկարի» առաջին մրցանակաբաշխությունը։
1943-դաժանորեն ճնշվել է ապստամբությունը Վարշավյան գետտոյում։ -գերմանական զորքերը սկսել են «Գնչուական բարոն» օպերացիան, որի նպատակն էր ոչնչացնել խորհրդային պարտիզաններին Ուկրաինայում և Բելառուսում։
1960- Թեոդոր Մեյմանը ստեղծել և ցուցադրել է առաջին պինդ նյութային լազերը։
1966-Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեում որոշում է ընդունվել երկրում սկսել «մշակութային հեղափոխություն»։
1967-Լենինգրադի Կոզիցկու անվան գործարանում արտադրվել են առաջին գունավոր՝ «Ռուբին» հեռուստացույցները։
1985-ԽՍՀՄ կենտրոնական կոմիտեն որոշում է ընդունել ալկահոլամոլության և հարբեցողության դեմ պայքարի մասին։
1995-Հոլանդիայում ստեղծվել է 13,97 մետր թևերի բացվածքով թղթե ինքնաթիռ։
2003-տեղի է ունեցել ահաբեկչական գործողությունների շարք Կասաբլանկայում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում