«Ապրելու» հիմնադրամի և «Սկևռա» քաղաքային պլանավորման ինստիտուտի հետ համագործակցությամբ արդեն ունենք մեր սիրելի Նոյեմբերյանի բրենդը
SocietyՆոյեմբերյան համայնքի սիրելի՛ բնակիչներ,
Ուրախությամբ հայտնում ենք, որ «Ապրելու» հիմնադրամի և «Սկևռա» քաղաքային պլանավորման ինստիտուտի հետ համագործակցությամբ արդեն ունենք մեր սիրելի Նոյեմբերյանի բրենդը։ Բրենդի նկարագրությունն ու կոնցեպտը սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։
Սիրելի՛ նոյեմբերյանցիներ, Ձեր կարծիքը մեզ համար շատ կարևոր է, ուստի խնդրում ենք ակտիվորեն մասնակցել օնլայն քննարկմանը, հայտնել ձեր դիտարկումներն ու առաջարկները, որոնք հաշվի են առնվելու բրենդը վերջնականացնելիս։
Կից լուսանկարներում կարող եք ծանոթանալ բրենդի մանրամասն նկարագրությանը, դրա տարրերի ընտրությանն ու նշանակությանը։
Մենք միասին ենք կերտելու մեր օրինակելի ապրելու Նոյեմբերյանը։