Yerevan, 24.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Ասացի՝ Հրա՛չ, խնդրում եմ, հետ կգաս, պատասխանեց՝ անպայման կգամ». Հրաչյա Պողոսյանը զոհվել է Ջրականում՝ հրամանատարի կյանքը փրկելիս. «Փաստ»

Interview

«Փաստ» օրաթերթը գրում է

Հրաչյան քույրիկից ութ տարով է փոքր: «Իմ պահած եղբայրն է: Հայրիկս շուտ է մահացել, Արցախյան առաջին պատերազմից հետո պայթել է ականի վրա, մայրիկս ամբողջ օրն աշխատում էր, գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվում, Կոռնիձորում էինք ապրում, իսկ ես եղբորս էի խնամում: Ծանր տարիներ էին»,-«Փաստի» հետ զրույցում հիշում է Հրաչյայի քույրը՝ Հասմիկը:

Նրա խոսքով, փոքր տարիքից էր երևում, որ եղբայրը սիրում է զենքը: «Զենքի խանութների մոտով երբեք անտարբեր չէր կարողանում անցնել: Փոքրուց երազում էր զինվորական դառնալու մասին: Սրտի հետ կապված խնդիր ուներ, ստուգեցին, նկատեցին խնդիրը: Բացի դա, տան միակ զավակն էր, և իրեն բանակ չտարան: Բայց գնաց, բոլոր փաստաթղթերը լրացրեց և մեկնեց ծառայության»: Հրաչյայի ժամկետային զինծառայությունն անցել է Դիլիջանում՝ տանկային զորամասում: Երկու տարվա ընթացքում արժանացել է շնորհակալագրերի, խրախուսանքների.

«Մեր պարծանքն էր, միշտ փայլում էր: Բանակից զորացրվել էր, համազգեստը չէր ուզում հագից հանել: Միշտ ասում էր՝ համազգեստով ինձ լավ եմ զգում: Որևէ այլ մասնագիտության մասին չի էլ մտածել, ցանկանում էր բարձրաստիճան զինվորական դառնալ, ծառայել հայրենիքին: Հրամանատարական կազմը մշտապես գոհ է եղել իր ծառայությունից»: Զորացրվելուց հետո Հրաչյան ծառայության է անցել ԱԱԾ սահմանապահ զորքերում: Քույրիկն ասում է՝ չնայած տարիքով փոքրը Հրաչյան էր, բայց հոգ էր տանում ընտանիքի մասին:

«Երբ ուսանող էի և վարձով էի բնակվում, աշխատում էր, իմ վարձի գումարը տալիս, ինձ հագուստ գնում: Ամեն հարցում իմ կողքին կանգնած էր: Հրաչի մասին խոսելիս չեմ կարողանում ինձ զսպել, շատ ցավոտ թեմա է ինձ համար: Վերջերս որդի եմ ունեցել, մի քիչ իրենով եմ սփոփվել: Բայց այնպիսի սթրես եմ տարել Հրաչյայի զոհվելուց հետո, որ անգամ ամենաոխերիմ թշնամուս չեմ ցանկանա, չեմ ցանկանա, որ որևէ մեկն այդ ճանապարհն անցնի»: Հասմիկի խոսքով, Հրաչյան իր տեսակով ընկերասեր էր: «Իր վերջին մեկ կտոր հացը կտար ընկերոջը: Մեկը նեղության մեջ լիներ, մի խնդիր ունենար, օգնության էր հասնում: Հարևաններին էր շատ օգնում՝ խոտն էր օգնում հնձել, ցորենը հավաքել ու դաշտից տուն բերել: Ամեն հարցում բոլորի կողքին էր: Այդպիսի կարճ կյանք ապրեց»: Հրաչյան երկու պատերազմի է մասնակցել՝ Ապրիլյան և 44-օրյա:

«Ապրիլ յան պատերազմի ժամանակ Արցախում էի բնակվում: Պատերազմական նման գործողություններ չէինք տեսել, գյուղի միջով տանկեր էին անցնում, անհանգիստ էինք, Հրաչը զանգում էր, ասում՝ ամեն ինչ լավ է լինելու, առաջ ենք գնալու»: 44-օրյա պատերազմի օրերին Հրաչյան Վայքի զորամասում էր ծառայում: «Սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսվեց, Արցախում էի, զանգեց՝ դրությունը լավ չի, երեխեքին վերցրու, դուրս արի: Այդ առավոտյան հայտարարված տագնապով ինքն արդեն զորամասում էր: Ասացի՝ Ապրիլ յանի նման մի քանի օր կտևի, շուտ կվերջանա: Անընդհատ ասում էր՝ չէ, դուրս արի: Հոկտեմբերի 6-ին զանգեց ինձ՝ մեզ տարան, մենք գնացինք: Սարսափում էի, ասացի՝ Հրա՛չ, հետ կգաս: Նույնիսկ այդ ծանր պայմաններում ինձ կարողացել էր գումար ուղարկել, ամեն ինչ անել, որ երեխաների հետ հասնեմ Երևան: Երևանում էինք արդեն, իր հետ էի խոսում, անընդհատ ասում՝ խնդրում եմ, հետ կգաս, ասաց՝ անպայման կգամ: Անջատեց հեռախոսը: Սկսեցի հետ զանգել, բայց արդեն անհասանելի էր: Այդ պահից սկսվեց մղձավանջը: Հոկտեմբերի 13-ի գիշերն ինձ շատ վատ էի զգում, արթնացա, շունչս կտրվում էր, չէի կարողանում քնել:

Առավոտյան ընկերներից մեկին զանգեցի, ասաց. «Հասմի՛կ, մսաղացի մեջ էինք, անտառներով գալիս ենք, բայց Հրաչը չեկավ»: Հրամանատարի համարը գտա, զանգահարեցի, ասաց՝ ձեզ կզանգեմ: Չդիմացա, նորից զանգեցի՝ ուզում եմ Հրաչյայից ինչ-որ նորություն իմանալ, ասաց՝ քիչ հետո ձեզ կզանգեն: Զանգեց ինչ-որ մեկը, ներկայացավ, ասաց՝ ձեր եղբոր «ուդոն» ենք գտել, արյունոտ է, հավանական է, որ զոհվել է: Սպասում էի, որ զանգահարողն ասի, որ գուցե վիրավոր է, գուցե կորցրել է, բայց ասում էր՝ հավանական է, որ զոհվել է: Սկսեցի փնտրել հիվանդանոցներում, հետո՝ դիահերձարաններում: Մյուս տղաներին տղամարդիկ էին փնտրում, իսկ մեր տան տղամարդը պատերազմում էր: Հետո մամաս ԴՆԹ անալիզ հանձնեց: Մի գիշեր էլի վատ երազ տեսա, որ Հրաչին մահացած եմ գտել, գնացել ու Արայիկ Հարությունյանին ասում եմ՝ ո՞վ պետք է պատասխան տա իր մահվան համար: Առավոտյան նորից Հերացի գնացի, նկարներ էին ցույց տալիս, Հրաչի նկարը տեսա: Այդ պահին ուրախությունն ու սուգը խառնվում են իրար: Մտածում եմ՝ գտա, հարցնում եմ՝ գուցե վիրավոր է, բայց աշխատակիցն ասում է՝ մեզ մոտ միայն մահացածներն են»:

Հրաչյան զոհվել է հոկտեմբերի 14ին՝ Ջրականում, քույրիկը մարմինը գտել է հոկտեմբերի 28-ին: Հրաչյան զոհվել է հրամանատարի կյանքը փրկելիս: ԱԹՍ-ն հարվածել է, և վիրավոր հրամանատարին օգնության հասած տղաները զոհվել են: Հոկտեմբերի 28-ին Հրաչյան արդեն Մեծամորում էր: Քույրիկը գնում ու տասնյակ դիերի մեջ ճանաչում ու տուն է տանում եղբորը: Մայրիկը չի տեսել որդու մարմինը, շարունակում է սպասել Հրաչյայի վերադարձին: Հասմիկն ասում է՝ Հրաչյան «գնաց» հանուն հայրենիքի, դա իր գիտակցված ընտրությունն էր: Հիմա ընտանիքին ապրելու ուժ տալիս են Հասմիկի երեխաները: «Շատ ծանր ապրումներ ունեցանք ես ու մայրիկս: Բայց հետո իմ մեջ ուժ գտա երեք աղջիկներիս ու մայրիկիս համար կյանքը շարունակելու: Իսկ հետո ծնվեց իմ տղան: Ուզում էի Հրաչյա «ունենալ», բայց չկարողացա տղայիս անունը Հրաչ դնել: Նայեցի իրեն ու հասկացա՝ ինքը Հրաչը չի: Որդիս մեր պապիկի՝ Միքայելի անունն է կրում: Հրաչն էլ էր երազում տղա ունենալ և նրան Միքայել անվանակոչել, ինչոր առումով երևի նաև իր երազանքն իրականացրեցի: Իմ տղան մեզ սփոփեց: Մեր ամբողջ օրն իրենով ենք լցրել: Հրաչյան ամեն պահի կողքիս կանգնած էր, նման եղբայր է եղել ինձ համար: Կարող էր այնքան շատ զանգել մեկ օրվա մեջ, որ բարկանայի՝ Հրա՛չ, գործ եմ անում, խանգարում ես: Ասում էր՝ ուզում եմ երեխեքի հետ խոսեմ: Ուզում եմ, որ հիմա էլ զանգի, էլ չեմ բարկանա, թե՝ խանգարում ես, բայց էլ չի զանգում...»:

Հասմիկը վստահ է՝ պատերազմում նահատակված տղաների ընտանիքներում ծնված փոքրիկները ուժ ու հույս են տալիս ծնողներին ցավը հաղթահարելու համար: «Մամայիս ոչինչ չի սփոփում: Անընդհատ լաց է լինում, բարկանում եմ միշտ, ինքն էլ ինձանից է նեղանում: Կանգնում է տանը Հրաչի անկյունում ու անդադար լաց լինում: Բոլորիս տրամադրությունը, մտքերը միայն Միքայելն է փոխում»: Հավելում է՝ վատն այն է, որ պատերազմը չի ավարտվում, նոր զոհեր ու վիրավորներ ենք ունենում, համարյա ամեն ընտանիք այս ցավը մտել է: «Մարդիկ էլ են փոխվել: Շարունակում ենք զգալ մոտալուտ պատերազմի հոտը: Տեսեք, թե ինչ է կատարվում Արցախում: Քանի օր է արդեն, ինչ Արցախը շրջափակման մեջ է: Ինչոր իմաստով պատերազմի և ձուլվելու ընտրության միջև են կանգնած մարդիկ: Բայց այնտեղ որևէ մեկը թույլ չի տա իր անձնագրում Ադրբեջան գրվի: Այսքան երեխա զոհվեց, որ վերջում սա ունենայի՞նք, որ վերջում էլ թուրքական անձնագիր ստանայի՞նք: Երևի այս բոլոր ապրումներից է, որ քարացել ենք»:

Հ. Գ. - Հրաչյա Պողոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիություն» մեդալներով: Հուղարկավորված է Գորիսի զինվորական պանթեոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts