Հայաստանի Բարեգործական Ընդանուր Միությունում տեղի ունեցավ «խենթ երիտասարդ հզոր հայաստան» խորագրով բանավեճ – քննարկումը
SocietyՕրերս Հայաստանի Բարեգործական Ընդանուր Միությունում տեղի ունեցավ «խենթ երիտասարդ հզոր
հայաստան» խորագրով բանավեճ – քննարկումը ։
« Միջոցառման բուն նպատակն է , որ երիտասարդները սկսեն ավելի շատ մտահոգվել ու անհանգստանալ
մեր երկրի ու պետության համար և այս ամենով փորձում ենք երիտասարդների հասկացնել, որ քայլում ենք
այն սահմանագծով որից հետո անդունդ է և ժամանակն է գործունեություններ ձեռնարկել այդ անդունդը
չընկնելու համար» - իրենց խոսքում նշեցին կազմակերպիչներ Արամ Բարսեղյանը և Հակոբ Պետրոսյանը
։
Միջոցառման ընթացքում քննարկվեց ազգային միտք և ծրագիր թեման , որի վերաբերյալ իր դիրքորոշում
հայտնեց Արամ Աբրահամյանը ասելով .«եթե չկա նախագիծ ապա չկա գործողություն, մեր
հասարակությունը մոբիլիզացված չէ և երևում է , որ հասարակությունը չի զգում այն ցավը, որը պետք է
զգա և ուժեղանա այլ հակառակը» ։
Խոսվեց նաև դեռահասների և երիտասարդության հետագա քայլերի և այլ թեմաներ մասին ։
« Այս միջոցառումը շարունակական բնույթ է կրելու » - նշեց Արամ Բարսեղյանը ։
Մանե Տիգրանյան