ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՄԱՅԻՍԻ). Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ձևավորվել է քաղաքական կոալիցիա. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Աֆրիկայի ազատագրման միջազգային օր, Արգենտինա՝ Մայիսյան հեղափոխության օր, Հորդանան՝ Անկախության օր, Թուրքմենստան՝ Աշխաբադի օր, Ուկրաինա՝ Կիևի օր, Գնչու կաթոլիկներ՝ Սարի Կալիի մկրտության օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1857-ծնվել է դերասանուհի Սիրանույշը։
1918-թուրքական բանակի հրամանատար Վեհիբ փաշան Հայաստանի երեք՝ Սարդարապատի, Ապարանի, Վանաձորի ուղղությամբ գործող զորամիավորումներին վճռական հարձակման հրաման է տվել։
1933-ծնվել է հայագետ, աղբյուրագետ և կովկասագետ Պարույր Մուրադյանը։
1935-ծնվել է ճարտարապետ Արծվին Մինասյանը։
1951-ծնվել է գրող և թարգմանիչ Վաչագան Սարգսյանը։
1968-տեղի է ունեցել Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշահամալիրի բացումը։
1968-ծնվել է ռուսաստանցի հայազգի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը։
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Պորտուգալիայի հետ։
2001-Երևանում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ վեց պետությունների նախագահների գագաթաժողովը:
2002-Հայաստանի կոմունիստական կուսակցության ներսում տեղի ունեցած խմորումների հետևանքով կուսակցությունից հեռացված անդամները ստեղծել են Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը:
2003-տեղի են ունեցել Ազգային ժողովի հերթական ընտրությունները, որոնց արդյունքում փաստորեն կուսակցություններից և ոչ մեկին չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ստանալ խորհրդարանում և միայնակ ձևավորել կառավարություն։ Ըստ այդմ, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ այդ ընտրություններում առավել շատ ձայն ստացած երեք կուսակցություններ՝ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն կազմել են քաղաքական կոալիցիա և համատեղ ձևավորել կառավարությունը։ Վարչապետ է նշանակվել Անդրանիկ Մարգարյանը։
2007-Երևանի «Զվարթնոց» օդակայանում բացվել է նոր ուղևորային համալիրը:
2018-Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մուտք են գործել մաքսազերծմամբ և հարկային հաշվառմամբ զբաղվող «Նորֆոլկ քընսալթինգ» ընկերություն և առգրավել փաստաթղթերը: -Նիկոլ Փաշինյանը զինված ուժերի բարձրագույն սպայական անձնակազմին է ներկայացրել գլխավոր շտաբի նոր պետին՝ Արտակ Դավթյանին:
2019-Բարձրագույն դատական խորհուրդը նիստ է հրավիրել և, ի թիվս այլ հարցերի, քննարկել Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը։
ԱՇԽԱՐՀ
5493 մ.թ.ա.-համաձայն կրոնական պատկերացումների, սա աշխարհի արարման պայմանական օրն է, որից սկսվել է ալեքսանդրիական ժամանակագրությունը։
1085-Ալֆոնսո 4-րդ Խիզախը հետ է գրավել Տոլեդոն մուսուլմաններից։
1579-Իվան Գրոզնին նամակ է ուղարկել Դոնի կազակներին։ Այդ օրը համարվում է Դոնի կազակության հիմնադրման օր։
1592-Իմջինյան պատերազմի ընթացքում ճապոնական բանակը գրավել է Պուսան և Տոննե ամրոցները։
1659-Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի լորդ-պրոտեկտոր Ռիչարդ Կրոմվելը հրաժարական է տվել։
1787-Ջորջ Վաշինգտոնի նախագահությամբ հավաքվել է սահմանադրական Կոնվետ, որպեսզի մշակի ԱՄՆ-ի Սահմանադրությունը։
1829-Լոնդոնում կայացել է Մենդելսոնի «Առաջին սիմֆոնիայի» պրեմիերան։
1869-բացվել է Վիեննայի օպերայի շենքը։
1889-ծնվել է ռուս և ամերիկացի ավիակոնստրուկտոր, գիտնական, գյուտարար, առաջին ռուսական ինքնաթիռների և ամերիկյան ուղղաթիռների կոնստրուկտոր Իգոր Սիկորսկին։
1892-ծնվել է հարավսլավ քաղաքական գործիչ, 1953 թվականից Հարավսլավիայի ղեկավար Իոսիպ Բրոզ Տիտոն։
1895-Օսկար Ուալդը լոնդոնյան դատարանի կողմից դատապարտվել է երկու տարով՝ «անբարոյական վարմունքի» համար, այն է՝ կապը տղամարդու հետ։
1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լիվիա են մտել և ամրացել գերմանական զորքերը։
1946-հայտարարվել է Հորդանանի անկախությունը Անգլիայից։
1957-բացվել է ԽՍՀՄ-ի ամենամեծ հյուրանոցը՝ «Ուկրաինան»։
1963-աֆրիկական երկրների՝ Ադիս-Աբեբայում կայացած 1-ին համաժողովում ստեղծվել է Աֆրիկական միության կազմակերպությունը։
2002-Թայվանի նեղուցի շրջանում վթարվել է Բոինգ-747 ինքնաթիռը, զոհվել է 225 մարդ։
2014-վախճանվել է լեհ ռազմական և պետական գործիչ Վոյցեխ Յարուզելսկին։
2020 -ԱՄՆ-ում ոստիկանների կողմից սպանվել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը, ինչը ամբողջ երկրով մեկ հանգեցրել է հակառասիստական ցույցերի և անկարգությունների:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում