ՀՀ-ում տնտեսական աննախադեպ աճ է տեղի ունեցել. ԶՊՄԿ-ն վճարել է «պատմական թվով հարկեր»
EconomicsՀայաստանում տնտեսական աննախադեպ աճը տեղի է ունեցել ստվերի կրճատման, ինչպես նաև կառավարության իրականացրած բարեփոխումների հետևանքով։ Այս մասին խորհրդարանում 2022 թ-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք սկսել ենք եկամտային հարկը նվազեցնել և այդ նվազեցումը շարունակվում է։ 2021 թ-ին հավաքագրել ենք 512 մլրդ դրամ։ Հարկերը իջեցնում ենք, սակայն եկամտային հարկի հավաքագրումը ավելանում է։
Մեկ այդպիսի օրինակ է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որի 21.8%-ը պատկանում է կառավարությանը։ 2021 թ-ին կոմբինատը պատմական ամենաշատ հարկն է վճարել, քան 2012 թ-ից սկսած բոլոր տարիների հարկերն իրար գումարած», - ասել է նա։