Լանջազատ բնակավայրում անցկացվել է ազատամարտիկ Ռոբերտ Հակոբջանյանին նվիրված ձյուդոյի հանարապետական 7-րդ հուշամրցաշարը
SportԱյսօր Լանջազատ բնակավայրում ազատամարտիկ Ռոբերտ Հակոբջանյանին նվիրված ձյուդոյի հանարապետական 7-րդ հուշամրցաշարն է անցկացվել՝ իր անունը կրող մարզադպրոցում, որին մասնակցել են 13 թիմեր՝ հանրապետության տարբեր համայնքներից:
Առաջնության բացման արարողությանը ներկա են գտնվել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, Ռոբերտ Հակոբջանյանի որդին՝ Արտաշատի փոխհամայնքապետ Հրայր Հակոբջանյանը, համայնքապետարանի աշխատակիցներ:
Մրցաշարն ընթացել է լարված ու հետաքրքիր պայքարով:
Լանջազատի մարզադպրոցի սան Կարո Հայրապետյանը 68 կգ քաշային կարգում նվաճել է 2-րդ պատվավոր հորիզոնականը: Մարզադպրոցի սաներ Կարեն Հայրապետյանը և Միհրան Բոզոյանը 55 կգ քաշային կարգերում գրավել են 3-րդ հորիզոնականներ:
Գեղեցիկ Բալեյան