Ucom-ում գործում է ռոումինգի նոր՝ սկսած 2.99 դ/մբ սակագինը 65-ից ավելի երկրներում
Society«Յուքոմ» ընկերության շարժական կապի ձայնային ծառայության բաժանորդներն այսուհետ կարող են օգտվել 1 ՄԲ-ն սկսած 2,99 դրամ սակագնից 65-ից ավելի եվրոպական ու հայտնի ծովափնյա երկրներում ճամփորդելիս, մասնավորապես՝ Հունաստանում, Կիպրոսում, Իտալիայում, Իսպանիայում, Մոնտենեգրոյում, Եգիպտոսում և Վրաստանում՝ համապատասխան օպերատորների ցանցին միանալիս։ Սակագնից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է ակտիվացնել նոր՝ «Ինտերնետ ռոումինգում 8 ԳԲ» փաթեթն ընդամենը 24500 դրամով՝ հավաքելով *121*15# և սեղմելով զանգի կոճակը։ Նոր՝ ամենամեծ փաթեթը վավեր է 14 օր։
«Ucom-ում մենք հասկանում ենք ճամփորդելու ընթացքում մտերիմների և, ինչու ոչ, գործընկերների հետ կապի մեջ մնալու կարևորությունը, հատկապես ամառային սեզոնին, երբ արձակուրդային ակտիվ շրջան է: Ռոումինգում 2,99 դրամ/ՄԲ սակագինը մեր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում կապի մեջ մնալ ու կիսվել ճամփորդական հուշերով՝ ունենալով ինտերնետի մեծ ծավալ մատչելի գնով», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ի դեպ, որևէ փաթեթ չակտիվացնելու դեպքում մինչև օգոստոսի 31-ը բաժանորդներն ամեն դեպքում կօգտվեն ռոումինգում ինտերնետի ավելի մատչելի՝ 9 դրամ/ՄԲ հատուկ սակագնից՝ նախկին 15 դրամ/ՄԲ-ի փոխարեն, մասնավորապես Բուլղարիա, Հունաստան, Կիպրոս, Իտալիա, Իսպանիա և Մոնտենեգրո ուղևորվելիս և համապատասխան օպերատորներին միանալիս: Նշենք նաև, որ 9 դրամ/ՄԲ սակագինն անժամկետ գործում է Եգիպտոսում Orange, Վրաստանում Geocell/Magticom, ԱՄԷ-ում du և ԱՄՆ-ում T-Mobile օպերատորներին միանալիս:
Հավելենք, որ ռոումինգի ծառայությունն անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանից մեկնելուց առաջ՝ հավաքելով *121#, կամ Ucom բջջային հավելվածի օգնությամբ։ Մնում է միայն վայելել անխափան հաղորդակցությունը Ucom-ի ռոումինգի մատչելի սակագներով, որտեղ էլ որ տանեն ճանապարհները: