ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈՒՆԻՍԻ). Երեխաների պաշտպանության միջազգային օր. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Երեխաների պաշտպանության միջազգային օր, Կաթի միջազգային օր, Բագամյան կղզիներ՝ Աշխատանքի օր, Կամբոջա՝ Ծառատնկման օր, Քենիա՝ Ազատության օր, Չինաստան՝ Երեխայի օր, Մոնղոլիա՝ Երեխայի և մոր օր, Ռուսաստան՝ Հյուսիսային նավատորմի օր, Սամոա՝ Ազատության օր, Թունիս` Սահմանադրության օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1789-ծնվել է ազգային-ազատագրական և մշակութային գործիչ Խաչատուր Լալայանը:
1851-ծնվել է բանաստեղծ Պետրոս Դուրյանը:
1908-ծնվել է պատմաբան Արշավիր Հակոբյանը:
1920-ԱՄՆ-ի Սենատը մերժել է նախագահ Վիլսոնի առաջարկությունը Հայաստանի նկատմամբ ամերիկյան պրոտեկտորատ սահմանելու մասին:
1921- Լեռնահայաստանը կամ նախկին «Ինքնավար Սյունիքը» վերանվանվել է Հայաստանի Հանրապետություն, որի վարչապետն է դարձել Վրացյանը, սպարապետը՝ Նժդեհը։
1937-ծնվել է երգչուհի Լուսինե Զաքարյանը:
1942-վախճանվել է բեմանկարիչ Գրիգոր Շարբաբչյանը:
2001- կանադական խորհրդարանին ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը մեկ ձայն չբավարարելու պատճառով տապալվել է:
2005- «Լյուֆթհանզա» գերմանական ավիաընկերությունը իրականացրել է ՄյունխենԵրևան առաջին չվերթը:
2006- Հայաստանի Ազգային ժողովի նոր նախագահ է ընտրվել Տիգրան Թորոսյանը, որը մինչ այդ խորհրդարանի փոխխոսնակն էր:
2007-Միչիգանի նահանգային բանտից դուրս է եկել «Դոկտոր մահ» մականունը ստացած Ջեք Գևորգյանը:
2010-Ստամբուլի իր տանը մահացած է հայտնաբերվել Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբաններից մեկը` ազգությամբ թուրք 40-ամյա Հաքան Քարադաղը: Նրա դին գտել են կախված վիճակում:
2011-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում պաշտոնապես բացվել է «Պեպսի Կոլա Բոթլեր Հայաստան» գործարանը:
2017- Ազգային ժողովի՝ ամբողջ տարին հատուկ պահպանվող դարպասները մեկ օր բացվել են փոքրիկների առջև։
2018 -Էրեբունիում տեղի ունեցած անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, փոխքաղաքապետ Կարեն Օհանյանին և ձերբակալված ևս երեք անձի: -կառավարության նիստում 8 նոր մարզպետ է նշանակվել։
2019-Լոս Անջելեսում 8 հայ է ձերբակալվել բանկային մեքենայության մեղադրանքով:
2021- ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ առաջին նախագահի հետ բանավիճելու առաջարկին, Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ինքը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի:
ԱՇԽԱՐՀ
մ.թ.ա. 17- սեկուլ յար (անդրերկրային աստվածների զոհաբերության տոնակատարություն) խաղերի ժամանակ Հռոմի պրինցեպտ Ավգուստը հայտարարել է նոր դարի սկիզբը:
193-իր պալատում սպանվել է Հռոմի կայսր Մարկ Դիդի Յուլիանը:
1495-Շոտլանդիայի բանկային հաշվետվություններում առաջին անգամ հիշատակվել է շոտլանդական վիսկին:
1533-թագադրվել է Անգլիայի թագուհի Աննա Բոլեյնը:
1792-Կենտուկկին դարձել է ԱՄՆ-ի 15-րդ նահանգը:
1796-Թեննեսին դարձել է ԱՄՆ-ի 16-րդ նահանգը:
1804-ծնվել է ռուսական դասական երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Միխայիլ Գլինկան:
1831-անգլիացի հետազոտող Ջոն Ռոսսը հայտնագործել է հյուսիսային մագնիսական բևեռը:
1862-ԱՄՆ-ի ամբողջ տարածքում արգելվել է ստրկատիրությունը:
1869-ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը արտոնագիր է ստացել առաջին քվեարկության էլեկտրական ռեգիստրատորի համար:
1878-Ռուս- թուրքական պատերազմի ավարտից հետո սկսվել է Բեռլինյան վեհաժողովը, որին՝ որպես պարտված կողմ, մասնակցել է Թուրքիայի պատվիրակությունը, իսկ Կիպրոսը, հետևելով Անգլիայի խորհրդին, աջակցել է նրան:
1879-վախճանվել է Բոնապարտների վերջին ներկայացուցիչ Նապոլեոն 4-րդ Էժեն Լուի Ժան Ժոզեֆ Բոնապարտը:
1880- Կենտուկկի նահանգի Նյու Հեյվեն քաղաքի բանկում տեղադրվել է առաջին վճարովի հեռախոսը:
1926-ծնվել է ամերիկյան արտիստուհի, երգչուհի և մոդել Մերլին Մոնրոն (իսկական անունը՝ Նորմա Ջին Բեյկեր)։
1935-Անգլիայում մտցվել է քննություն վարորդական իրավունք և ավտոմեքենայի համարներ ստանալու համար:
1960-Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանից իրականացվել է առաջին միջազգային թռիչքը:
1966-Կանադայում առաջին անգամ տեղի է ունեցել գունավոր հեռուստատեսային հաղորդման հեռարձակում:
1979-ծնվել է նոր աֆրիկյան անկախ երկիր՝ Զիմբաբվեն, որը նախկին Հարավային Ռոդեզիան է:
1990-Թբիլիսիի ճոպանուղու վթարի հետևանքով զոհվել է 19 մարդ:
2005-Հոլանդիայի բնակիչները հանրաքվեում մերժել են Եվրոսահմանադրության նախագիծը:
2010-վախճանվել է ռուս բանաստեղծ և արձակագիր Անդրեյ Վոզնեսենսկին:
2019- 12 մարդ է զոհվել Վիրջինիա Բիչ քաղաքի կառավարական շենքի առջև զանգվածային հրաձգության հետևանքով։
2020-ԱՄՆ-ի ավելի քան 40 քաղաքներում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո սկսված ցույցերի պատճառով պարետային ժամ է սահմանվել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում