Հունիսի 1ը՝ Երեխաների պաշտպանության օր
SocietyՍիրելի երեխաներ, մեր երկրի փոքրիկ ու ամենասիրելի բնակիչներ , սրտանց շնորհավորում ենք բոլորիդ՝ ամառային այս գեղեցիկ ու բարի տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։
Մաղթում ենք ձեզ երջանիկ ու գունեղ մանկություն, խաղաղ ու կապույտ երկինք և ցանկանում ,որ իրականություն դառնան ձեր բոլոր լուսավոր իղձերը: Դուք եք մեր ապագան, մեր վաղվա օրը: Ուստի մեր պարտքն է ապահովել ձեզ համար բարեկեցիկ պայմաններ, որպեսզի դուք մեծանաք սիրված ու պաշտպանված` մեծերիս հոգատարությամբ պարուրված:
Երեխաների շահերի պաշտպանությունը, նրանց համար բարեկեցիկ միջավայր ապահովելը շարունակում է գերակա մնալ երկրի աշխատանքում, մեր խնդիրն է անել հնարավորն ու անհնարինը, որ դուք, սիրելի երեխաներ, վայելեք առողջ ու անհոգ մանկություն: Թող աշխարհի բոլոր մանուկների կյանքը սիրով ու ջերմությամբ լի լինի, թող բոլոր մանուկներն ապրեն ինչպես գեղեցիկ հեքիաթում, որտեղ բարին միշտ հաղթանակած է:
Հեղինակ ' Մերի Հակոբյան