Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2023-2024թթ. անվճար ծրագիրը
SocietyԱկբա բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2023-2024թթ. անվճար ծրագիրը:
Հայտարարված մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված կազմակերպությունները, ֆերմերներն ու գյուղատնտեսները կկարողանան Ակբա բանկի և NABU-ի համատեղ ֆինանսական և տեխնիկական աջակցության միջոցով ստանալ օրգանական սնունդ արտադրողի հավաստագրում և անհամեմատ մեծացնել արտադրանքի արտահանման հեռանկարները:
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի 2023-2024թթ. մրցույթին մասնակցելու համար հետաքրքրված տնտեսվարողները կարող են մինչև սույն թվականի հունիսի 15-ը ներառյալ լրացնել դիմում-հայտը:
Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելու և ոլորտի արտադրողներին օժանդակելու նպատակով 2015թ.-ից մեկնարկել է Ակբա բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համատեղ «Օրգանական գյուղատնտեսական զարգացման» անվճար ծրագիրը: