Հունիսմեկյան տրամադրությունն անգլիական այգում
CultureՀունիսի 1֊ին, Երևանի`Անգլիական այգում մեկնարկեց «Մանկական գրքի փառատոն» եռօրյա փառատոնը։
Փառատոնի կազմակերպիչը «Զանգակ» գրատունն է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ կազմակերպում է
«Մանկական գրքի փառատոնը»։
«Կարծում եմ բոլորս` և մեծերը, և՛ փոքրերը գիտակցում ենք գրքի կարևորությունը, և որպեսզի մենք
կարողանանք կապը էլ ավելի ուժեղացնել գրքային մշակույթի հետ, այն մեր առօրյան դարձնելու համար, ես
կարծում եմ, որ անընդհատ պետք է կազմակերպել այսպիսի միջոցառումներ» ֊ փառատոնի բացման իր խոսքում
նշեց «Զանգակ» հրատարակչության գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանը։
Միջոցառման բուն նպատակը երեխաներին միավորելն է գրքերի շուրջ և բացի գրքի շնորհանդեսներից լինելու է
նաև համերգային ծրագրեր, ինտերակտիվ միջոցառումներ և այլն։
Անուշ Հայիրյան