ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ՀՈՒՆԻՍԻ). Առաջին կապույտ ջինսը, «Տետրիս» խաղն ու էլեկտրական արդուկի արտոնագրումը․ «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Ռուսաց լեզվի համաշխարհային օր, Արգենտինա՝ Ինժեներների օր, Բոլիվիա՝ Ուսուցիչների օր, Ղազախստան՝ Հարկային տեսուչների օր, Ուկրաինա՝ Լրագրողների օր, Շվեդիա՝ Շվեդիայի ազգային օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1404- թուրքմեն Ռամազան ամիրայի կողմից գրավվել է Սիս քաղաքը, որտեղ պաշարվածների թվում է եղել Ամենայն հայոց կաթողիկոս Կարապետ Ա Կեղեցին։
1820-ծնվել է բանաստեղծ, բանասեր, պատմաբան Ղևոնդ Ալիշանը:
1903-ծնվել է խորհրդահայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը:
1917-ծնվել է ամերիկահայ միլիարդատեր, գործարար, բարերար Քըրք Քըրքորյանը, որը հսկայական բարեգործական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին։
1919-ծնվել է վաստակավոր գինեգործ Մակար Ալավերդյանը:
1961-վախճանվել է կոմպոզիտոր և երաժշտագետ Անուշավան Տեր-Ղևոնդյանը:
1969-վախճանվել է քանդակագործ Արա Սարգսյանը։
1990-վախճանվել է խորհրդահայ կոմպոզիտոր, խմբավար Արամ Սաթունցը:
1994-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Նիկարագուայի հետ։
2005-Հասարակածային Գվինեայի նախագահ Թեոդորո Օբիանգ Նգուեման ներում է շնորհել հայաստանցի 6 օդաչուներին, որոնք «պետական հեղաշրջման փորձին մասնակցելու» մեղադրանքով աֆրիկյան այդ երկրում դատապարտվել էին երկարատև ազատազրկման:
2006- 2006 թվականի վեցերորդ ամսի վեցերորդ օրն է, կամ՝ նույն 666-ը, որը բազմաթիվ քրիստոնյաներ ընդունում են որպես Հակաքրիստոսի ծննդյան խորհրդանշան:
2007-Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը «Առավոտ» և «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին դատապարտել է երկուսուկես տարվա պայմանական ազատազրկման՝ երկու տարի փորձաշրջանով:
2008-Հայաստանում առաջին անգամ անցկացվել է երեխաների «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը:
2011-կարկտահարությունից ու հորդառատ անձրևներից վնասվել են Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի ու Լոռու մարզերի ցանքատարածություններն ու այգիները:
2018- Լեռնային Ղարաբաղի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը և նրա տեղակալ Գագիկ Սարգսյանը հրաժարական են տվել:
ԱՇԽԱՐՀ
1599-ծնվել է իսպանացի հռչակավոր նկարիչ Դիեգո Վելասկեսը։
1606-ծնվել է ֆրանսիացի նշանավոր դրամատուրգ Պիեռ Կոռնեյլը, որին համարում են «ֆրանսիական ողբերգության հայր»։
1664-Նոր Ամստերդամը վերանվանվել է Նյու Յորք:
1799-ծնվել է ռուս մեծանուն գրող, բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը։
1850-Լևի Ստրաուսը ստեղծել է առաջին կապույտ ջինսը:
1882-Բոմբեյի ավելի քան 100 000 բնակիչ է զոհվել Արաբական թերակղզուց փչած ցիկլոնի հետևանքով առաջացած հսկայական ալիքներից: -ամերիկացի Հենրի Սիլին արտոնագրել է էլեկտրական արդուկը:
1912-սկսվել է Ալ յասկայի Նովարուպտա հրաբխի ժայթքումը, որը համարվում է 20-րդ դարի երկրորդ խոշոր հրաբխային ժայթքումը:
1919-խորհրդային իշխանությունը Նեստոր Մախնոյին հայտարարել է օրենքից դուրս:
1923-ԽՍՀՄ-ում հատուկ նշանակության Սոլովեցկու ճամբարն ընդունել է իր առաջին բանտարկյալներին:
1932-ռազմական խունտայի կողմից հայտարարվել է Չիլիի Սոցիալիստական Հանրապետության ստեղծումը:
1941-վախճանվել է ամերիկացի ավտոարշավորդ և ավտոարտադրող Լուի Շևրոլեն:
1942-կայացել է առաջին թռիչքը սիթետիկ գործվածքից ստեղծված պարաշյուտով:
1944-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի է ունեցել դաշնակիցների զորքերի ափհանում Նորմանդիայում:
1946-Նյու Յորքում ստեղծվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիան` NBA-ն։
1957-Մոսկվայում բացվել է առաջին «Մանկական աշխարհ» հանրախանութը:
1982-Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ իսրայելական զինված ուժերը մտել են Լիբանան:
1984- ռուս ծրագրավորող Ալեքսեյ Պաժիտնովը ներկայացրել է իր ստեղծած «Տետրիս» խաղը։
1992-Մոսկվայի քաղաքապետ է դարձել Յուրի Լուժկովը:
2002-Միջերկրական ծովի վրա աստերոիդ է պայթել։
2019-Գերմանիայում դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել մի կրտսեր բուժաշխատողի՝ 85 պացիենտի սպանության մեղադրանքով։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում