«ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» ընկերությունը Երևանում բացում է իր գրասենյակը
Society«ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» (AxelMondrian & Partners) Եվրոպական ցանցի անդամ որակավորված խորհրդատվական ընկերությունն ուրախ է հայտարարել Հայաստանում իր գործունեության մեկնարկի մասին։ Երևանյան գրասենյակի բացմամբ «ԱքսելՄոնդրիան և գործընկերները» տարածաշրջան է բերում հաղորդակցության ոլորտի և հեղինակության կառավարման դասական դպրոցն ու ինստիտուցիոնալ գիտելիքը: Ընկերությունն իր որակավորված մասնագետների միջոցով կհամագործակցի մասնավոր և հանրային ընկերությունների հետ` փորձարարական ու աղմկոտ մեդիա հարթակներում սեփական բրենդն ու հեղինակությունը կառուցելու համար:
«ԱքսելՄոնդրիան և գործընկերները» մասնագիտացած է կորպորատիվ ռազմավարությունների մշակման, ընկերությունների ղեկավար կազմերի հեղինակության կառավարման, ընկերությունների խոշորացման և միավորման հաղորդակցության մեջ: Ընկերության գործունեության կարևոր ուղղություններից են բրենդի և մարքեթինգային արշավների իրականացումը, ֆիլմերի նկարահանումը, կորպորատիվ հաշվետվությունների հրատարակումը: «ԱքսելՄոնդրիան և գործընկերները» մասնագիտացած է նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերում, իրականացնում է կոմերցիոն և քաղաքական արշավներ, աջակցում ճգնաժամային հաղորդակցության գործիքակազմով:
Հայաստանյան գրասենյակի կառավարման գործընկեր, գլխավոր գործադիր տնօրեն է նշանակվել Շուշան Հարությունյանը, որը հաղորդակցական նախագծերի կառավարման և գործունեության 17 տարվա փորձառություն ունի: Շուշան Հարությունյանը, որը Կենտրոնական եվրոպական համալսարանի և Օքսֆորդի համալսարանի բիզնես դպրոցի շրջանավարտ է, աշխատել և ղեկավարել է 10-ից 600 hոգանոց պրոեկտային թիմեր Երևանում, Բրյուսելում, Լոնդոնում և Վարշավայում:
«ԱքսելՄոնդրիան և գործընկերների» երևանյան գրասենյակում աշխատում են մասնագետներ Եվրոպայից և ԱՊՀ-ից: Ընկերությունը բաց է
համագործակցության համար և հայտնում է տարեկան մեկ «պրո-բոնո» նախագծի իրականացման պատրաստակամության մասին, որը կունենա
հասարակական կամ մշակութային նշանակալի արժեք՝ նպաստելով գործունեության երկրի քաղաքացիների բարեկեցությանը։
ԱքսելՄոնդրիան անթոլոգիան պատմում է ընկերության փիլիսոփայության մասին` գործունեության երեք առանցքային գործիքակազմի կիրառմամբ
«ԱքսելՄոնդրիան և գործընկերներ»