ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՀՈՒՆԻՍԻ)․ Առաջին լվացքի մեքենան, առաջին փոշեկուլը, հակածխախոտային առաջին պայքարը․ «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Օվկիանոսների համաշխարհային օր, Ռուսաստան՝ Սոցիալական աշխատողների օր:
ՀԱՅ–ՀԱՅԱՍՏԱՆ
1908 – ծնվել է նկարիչ Աշոտ Մամաջանյանը:
1918– Անդրանիկը դուրս է եկել Սևանա լճի ափերին գտնվող Ելենովկա գյուղից և ուղևորվել Նախիջևան։
1941– ծնվել է քանդակագործ Արա Շիրազը՝ հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի և բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին։
1954 – վախճանվել է նշանավոր գրաքննադատ, գրող, բանասեր Արշակ Չոպանյանը:
1994 – Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Խորվաթիայի հետ։
2009 – «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհուրդը որոշել է դադարեցնել Հայաստանում ճանապարհաշինական ենթածրագրի ֆինանսավորումը: Այս որոշումը, սակայն, չի վերաբերել ծրագրի ավելի մեծ մասը կազմող ոռոգման ենթածրագրին:
2013 – Երևանի նորընտիր ավագանին անցկացրել է առաջին նիստը, որտեղ «Բարև Երևան» խմբակցությունը բոյկոտել է հանձնաժողովների ղեկավարության ընտրությունները:
2015 – Հայաստանի կառավարությունն ու ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությունը ստորագրել են «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առքուվաճառքի փոփոխված և լրամշակված պայմանագիրը:
2017 – կազմակերպված խմբի կողմից ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերը, շինությունները զավթելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից 18 մեղադրյալի նկատմամբ անջատված գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
2020 – գեներալ–լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն, գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվել է ոստիկանության պետ:
ԱՇԽԱՐՀ
218 – տեղի է ունեցել իմպերատոր Մակրիոնի և 14–ամյա Հելիոգաբալի կողմնակիցների զորքերի միջև Անտիոքի ճակատամարտը, որը ավարտվել է Հելիոգաբալի կողմնակիցների հաղթանակով:
1509 – Պիզան կապիտուլ յացիայի է ենթարկվել Ֆլորենցիական Հանրապետության կողմից: Պիզայի Հանրապետությունը դադարել է գոյություն ունենալ:
1783 – Իսլանդիայում ժայթքել է Լաքի հրաբուխը, որը պատմության ամենամեծ լավային ժայթքումներից մեկն է: Հրաբխի հետևանքով զոհվել է մոտ 10 000 մարդ:
1786 – Նյու Յորքում առաջին անգամ պաղպաղակ է վաճառվել:
1810 – ծնվել է գերմանացի նշանավոր երգահան, դիրիժոր Ռոբերտ Շումանը:
1824 – Քվեբեկում Նոա Կաշինգը արտոնագրել է առաջին լվացքի մեքենան:
1869 – Չիկագոյում Այվզ Մակգաֆֆին արտոնագրել է իր պատրաստած՝ աշխարհի առաջին փոշեկուլը:
1876 – վախճանվել է ֆրանսիացի կին գրող Ժորժ Սանդը:
1912– Լոս Անջելեսում հիմնվել է «Universal Pictures» կինոստուդիան, որը Հոլիվուդյան ամենահին կինոստուդիան է:
1928 – իրականացվել է ԱՄՆ–Ավստրալիա առաջին ավիաթռիչքը:
1946 – հիմնադրվել է առաջին Լրագրողների համաշխարհային կազմակերպությունը:
1948 – ԽՍՀՄ–ի Չել յաբինսկ–40 փակ քաղաքում գործարկվել է առաջին խորհրդային միջուկային ռեակտորը:
1963 – ամերիկյան կարդիոլոգները սկսել են առաջին հակածխախոտային պայքարը: 1965 – ամերիկյան «Ֆրիտո–Լեյ» և «Պեպսի–Կոլա» ընկերությունները միավորվել են՝ ստեղծելով «PepsiCo» ընկերությունը:
1988– ԽՍՀՄ–ում ընդունվել է կոոպերացիայի մասին օրենքը, որը վերակառուցման երկրորդ էտապի սկիզբն էր և նախատեսում էր օրինականացնել մասնավոր սեփականությունը:
2011 – Բելառուսում սկսվել են բողոքի ակցիաներ, որոնք ստացել են «Հեղափոխություն սոցիալական ցանցերի միջոցով» անվանումը:
2015 – վախճանվել է աստրոլոգ և բժշկող Ջունան, իսկական անունը՝ Եվգենիա Դավիթաշվիլի:
2019 – Գերմանիայում կառուցել են աշխարհի ամենամեծ՝ ավելի քան 17 մ բարձրությամբ ավազե ամրոցը:
2020 – ԱՄՆ–ում բողոքի ցույցերի ընթացքում Սիեթլում ստեղծվել է առաջին Կապիտոլիական բլրի ինքնավարության գոտին, որը իրենից ներկայացրել է ոչ մեկի կողմից չկառավարվող, կենտրոնական իշխանություններին չենթարկվող չճանաչված ինքնավարություն, իսկ ադմինիստրատիվ և ոստիկանական ֆունկցիաներ իրականացրել են նախաձեռնող քաղաքացիները:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում