ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՀՈՒՆԻՍԻ)․ Հայաստանում հայտնաբերվել է աշխարհի ամենահին կաշվե կոշիկը․ «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Հերալդիկայի համաշխարհային օր, Մոդեռնի համաշխարհային օր, Հորդանան՝ Արաբական բանակի օր, Պորտուգալիա՝ Կամոենսի օր, Ճապոնիա՝ Ժամացույցի օր, Մոլդովա՝ Սահմանապահի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1858–վախճանվել է գրող Մեսրոպ Թաղիադյանը։
1878–ծնվել է դերասան Արտեմ Բերոյանը։
1895–ծնվել է քանդակագործ, արվեստի տեսաբան Սուրեն Ստեփանյանը։
1898–ծնվել է գրականագետ Գուրգեն Վանանդեցին։
1914–վախճանվել է քանդակագործ Երվանդ Ոսկանը։
1932–վախճանվել է դերասանուհի Սիրանույշը։
1941–ծնվել է դերասանուհի Ժենյա Ավետիսյանը։
1947–ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ, մշակութաբան և փիլիսոփա Ռուբեն Անգալադյանը։
1954–ծնվել է դերասանուհի Սիլվա Յուզբաշյանը։
1959-վախճանվել է ամերիկահայ գրականագետ Հովհաննես Ավագյանը։
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Շվեդիայի հետ։
2010-Վայոց ձորի Արենի գյուղի մոտակայքում գտնվող «Թռչունների քարայր» կոչվող տեղանքի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է աշխարհի ամենահին կաշվե կոշիկը։
2017-Օպերայի նվագախումբը բոյկոտել և տապալել է «Գայանե» բալետի հոբել յանական ներկայացումը. երաժիշտների բոյկոտը ուղղված է եղել Օպերային թատրոնի կառուցվածքային բարեփոխումների դեմ:
2018- «Ավրորա» մարդասիրական մրցանակի երրորդ դափնեկիր է դարձել Մյանմայում ռոհինջա ժողովրդի իրավունքների համար պայքարող իրավաբան և ակտիվիստ Չո Լա Աունը։
2019-Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Աբովյանի ընտրություններում ընդդիմադիր թեկնածուի հաղթանակը ժողովրդավարության հաղթանակն է, իսկ Գագիկ Ծառուկյանը Աբովյանում քաղաքապետի իր թեկնածուի հաղթանակի առթիվ ակնարկել է, որ այդ հաղթանակը ավելի մեծ կլիներ, եթե ինքը զբաղվեր քարոզարշավով։
2022-«Դիմադրություն» շարժման անդամները Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք անելուց հետո երթ են իրականացրել Երևանի կենտրոնական փողոցներով, բայց չեն կարողացել հասնել Բաղրամյան 26, որտեղ ընթանում էր ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը, քանի որ մեծ թվով ոստիկաններ մի քանի շարքով փակել են Բաղրամյան պողոտան:
ԱՇԽԱՐՀ
մ.թ.ա. 323–համաձայն պատմիչ Դիոգենես Լայերտացու, վախճանվել են մեծ զորավար Ալեքսանդր Մակեդոնացին և անտիկ աշխարհի հայտնի փիլիսոփա Դիոգենես Սինոպացին:
404–Կոստանդնուպոլսից վռնդել են Հովհաննես Ոսկեբերանին։
1588–վախճանվել է պորտուգալացի խոշորագույն բանաստեղծ Լուիշ դի Կամոենսը։
1610–առաջին հոլանդացի վերաբնակիչներն ափ են իջել Մանհեթեն կղզում։
1776–Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդը գաղտնի կերպով դրամատուրգ Պիեռ Բոմարշեին է հանձնել մեկ միլիոն լիվր ԱՄՆ-ի անկախության համար պայքարողներին աջակցելու նպատակով։
1793- Փարիզում ստեղծվել է աշխարհում առաջին հանրային կենդանաբանական այգին։ -Ֆիլադելֆիայի փոխարեն ԱՄՆ-ի մայրաքաղաք է դարձել Վաշինգտոնը։
1807–տեղի է ունեցել Գեյլսբերգի ճակատամարտը ռուսների և Նապոլեոնի բանակների միջև։
1819–ծնվել է ֆրանսիացի նկարիչ Գյուստավ Կուրբեն։
1846–շոտլանդացի գյուտարար Ռոբերտ Ուիլ յամ Թոմսոնը Լոնդոնում արտոնագրել է իր ստեղծած պնևմատիկ անիվը։
1858–վախճանվել է բրիտանացի (շոտլանդացի) բուսաբան Ռոբերտ Բրոունը։
1865–Մյունխենի օպերային թատրոնում տեղի է ունեցել Ռիխարդ Վագների «Տրիստան և Իզոլդա» օպերայի պրեմիերան:
1886–բժիշկների կոնսիլիումը թագավոր Լյուդովիկոս 2-րդ Բավարացուն ճանաչել է խելագար։
1913–ծնվել է ռուս դաշնակահար Տիխոն Խրեննիկովը։
1921–ծնվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի ամուսին արքայազն Ֆիլիպը:
1926–վախճանվել է կատալոնացի ճարտարապետ Անտոնիո Գաուդին:
1931–ծնվել է կանադացի գրող Էլիս Մանրոն։
1936–ԽՍՀՄ-ում ստեղծվել է «Սոյուզդետմուլտֆիլմը» (հետագայում վերանվանվել է «Սոյուզմուլտֆիլմ»)։
1941–Գերմանիայի ցամաքային զորքերի գերագույն հրամանատարի կողմից նշանակվել է «Բարբարոսա» հարձակումն սկսելու ամսաթիվը՝ հունիսի 22։
1943–հունգարացի Լասլո Բիրոն Արգենտինայում իր հայտնագործած գնդիկավոր գրիչի համար ստացել է արտոնագիր:
1967–ավարտվել է վեցօրյա պատերազմը Իսրայելի և Եգիպտոսի, Սիրիայի, Հորդանանի, Իրաքի, Ալժիրի միջև։
1996–«Ինտել» կորպորացիան ստեղծել է «Pentium II» պրոցեսորը։
2000–բացվել է Լոնդոնի Միլենիում կամուրջը:
2000–վախճանվել է Սիրիայի 1971-2000 թթ. նախագահ Հաֆեզ ալ-Ասադը։
2008–վախճանվել է ղըրղզ գրող Չինգիզ Այթմատովը։
2010–Ан-225 տրանսպորտային ինքնաթիռը տեղափոխել է աշխարհում ինքնաթիռով տեղափոխված ամենաերկար բեռը՝ 42,1 մետր երկարությամբ հողմաղացի երկու թև։
2019-Փարիզի Աստվածամոր տաճարում անցկացվել է առաջին պատարագը հրդեհից հետո։
2021–տեղի է ունեցել մատանիաձև արևային խավարում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում