Արցախում սակրավորները հայտնաբերել են շուրջ 133 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք
SocietyՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2023 թվականի հունիսի 5-ից 12-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 848 զանգ, որից 14-ը՝ տեխնածին, 29-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են:
Անցած շաբաթվա ընթացքում արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը կատարել են փակված 5 դռան և 8 վերելակի բացում: Փրկարարների օգնությամբ 3 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն:
Եղանակի տաքացման հետ, հանրապետության տարածքում ակտիվանում են օձերը: Ավելացել է բնակելի տարածքներում սողունների հայտնվելու դեպքերը: Օձերի հայտնաբերման մասով 5 կանչ է գրանցվել, 3-ը՝ Ստեփանակերտում, մեկական դեպքեր՝ Մարտակերտի և Ասկերանի շրջաններում: ԱԻ պետական ծառայությունը խորհուրդ է տալիս սողուններին հայտնաբերելու դեպքում ինքնուրույն գործողություններ չանել, անմիջապես զանգահարել 911 կարճ հեռախոսահամարին:
Հրդեհի վերաբերյալ գրանցվել է 1 կանչ՝ բնակելի շինությունում: Բարեբախտաբար տուժածներ չկան:
Անցած շաբաթվա ընթացքում ԱԻՊԾ սակրավորները կատարել են 5 ելք: Հայտնաբերվել է շուրջ 133 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք: ԱԻ պետական ծառայության սակրավորները, բնակչության ազատ ու անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով, բնակելի տարածքներում և գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված հողատարածքներում իրականացնում են հետախուզական և հայտնաբերված զինամթերքի պայթեցման աշխատանքներ:
ՆԳՆ ծառայողները իրականացնում են իրազեկման և համապատասխան կանխարգելիչ գործողություններ՝ ուղղված բնակչության անվտանգության ապահովմանը: