ԱրարատԲանկն «AMX AWARD 2023»-ում արժանացել է 2 մրցանակի
SocietyՀայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան ամփոփել են մրցանակաբաշխության
արդյունքները և պարգևատրել արժեթղթերի շուկայի առավել ակտիվ և նշանակալի մասնակիցներին։
Հունիսի 9-ին մայրաքաղաքի սրտում՝ «Holiday Inn» հյուրանոցում կայացած AMX ամենամյա
մրցանակաբաշխության ժամանակ ԱրարատԲանկն արժանացել է միաժամանակ 2 մրցանակի՝ լավագույնը
ճանաչվելով «Կորպորատիվ պարտատոմսերի լավագույն տեղաբաշխող բորսայի կորպորատիվ արժեթղթերի
տեղաբաշխման համակարգում» անվանակարգում, իսկ ԱրարատԲանկի Ավագ դիլեր Արման Մլայանին
շնորհվել է «AMX Trader-ի թեստավորման գործընթացում ամենանշանակալի ներդրումն ունեցող
գործընկերներ» մրցանակը։
Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել բորսայական շուկաներում, դեպոզիտար
ծառայություններում ակտիվորեն ներգրավված և մասնագիտական էթիկայի կանոններով գործող
ընկերություններին։
Մրցանակները ամենամյա են և շնորհվում են AMX անդամներին՝ հիմնվելով տարեկան արդյունքների վրա։