«Փյունիկի» 5 ֆուտբոլիստները հեռացել են թիմից
SportՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆուտբոլի Հայաստանի 2022-23թթ առաջնության ավարտից հետո Երևանի «Փյունիկի» կազմից հեռացել են 5 ֆուտբոլիստ և մեկ մարզիչ: Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբը:
Յուրի Գարեգինյանը «Փյունիկ» էր տեղափոխվել 2021 թվականի ամռանը: Երկու մրցաշրջանում կիսապաշտպանն անցկացրել է 53 խաղ և խփել 1 գոլ: Նա թիմի հետ դարձել էր 2022թ Հայաստանի չեմպիոն:
Հայիթցի հարձակվող Ջոնել Դեսիրեն թիմին միացել էր այս ձմռանն Նիկոսիայի «Օլիմպիակոսից», վարձակալական հիմունքներով: Նա մասնակցել է 16 խաղի, որոնցում դարձել է 4 գոլի հեղինակ:
Հյուսիսմակեդոնացիներ Ստեֆան Սպիրովսկին ու Կիռե Ռիստևսկին «Փյունիկի» կազմը համալրել էին 2022թ սեպտեմբերին: Առաջինը անցկացրել է 22 հանդիպում և խփել 2 գոլ, իսկ եչկրորդը՝ 14 խաղ:
Ուկրաինացի կիսապաշտպան Ռոման Կարասյուկը ակումբի ֆուտբոլիստ էր դարձել նախորդ տարվա օգոստոսին: 32-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 27 խաղի:
Թիմից հեռացել է նաև վերլուծաբան-մարզիչ Զորիկ Աթանեսյանը: