Ի՞նչ իրավունք ունեն ծառայողական մեքենայով կանանց մոլեր տանել, Սևան, Ծաղկաձոր գնալ. Սամսոն Գրիգորյան
TV«Պոպուլիստական խոստումները, որ մարդիկ լսել են ու ի կատար չեն ածվել, բերել են քաղաքացիների արդարացի անվստահության։ Ամեն ինչ այնքան են փչացրել, որ այսօր մարդկանց դժվար է որևէ բան ապացուցել։
Սակայն, ի տարբերություն այլոց, մենք, չլինելով իշխանություն ունենք ճոպանուղի կառուցելու փորձ՝ Տաթևի ճոպանուղին։ Այս պահին բանակցություններ են ընթանում մեր կողմից կառավարում ստանձնած Ալավերդիում ճոպանուղու վերականգնման համար։
Մենք արդեն բավականին աշխատանքներ կարողացել ենք կատարել, իսկ եթե ստանձնենք ամբողջ երկրի կառավարումը, հնարավորություն կլինի ավելին անելու»։
«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սամսոն Գրիգորյանը հարցազրույց է տվել Aravot.am-ին։