ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՀՈՒՆԻՍԻ). ՀԽՍՀ ժողկոմխորհի դեկրետով հանրապետության տարածքը բաժանվել է 8 գավառի. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Փախստականների համաշխարհային օր, Կենդանաբանական այգիների փղերի պաշտպանության համաշխարհային օր, Արգենտինա՝ Ազգային դրոշի օր, Սենեգալ՝ Անկախության օր, Ուզբեկստան՝ Անկախության օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1877-ծնվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հասարակական գործիչ Արշակ Աթայանը:
1911-ծնվել է նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս Ղազարոս Աղայանը:
1915-ծնվել է բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ Գուրգեն Բորյանը։
1917-ծնվել է գրող Անահիտ Սահինյանը:
1920- Բաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը, որի առաջին ներկայացումն է եղել Շիրվանզադեի «Պատվի համարը»։
1921- ՀԽՍՀ ժողկոմխորհի դեկրետով հանրապետության տարածքը բաժանվել է 8 գավառի՝ Երևան, Էջմիածին, Ալեքսանդրապոլ, Ղարաքիլիսա, Լոռի, Իջևան, Նոր Բայազետ և Դարալագյազ։ Գավառները բաժանվել են 33 գավառակի։
1923-ծնվել է մանրադիտակային քանդակների ու փորագրությունների վարպետ, երաժիշտ, ՀՀ վաստակավոր գործիչ Էդուարդ Տեր-Ղազարյանը:
1942-ծնվել է հանրահայտ ֆուտբոլիստ Էդուարդ Մարկարովը:
1985- վախճանվել է հայազգի նշանավոր պատմաբան, քաղաքական գործիչ Ջոն Կիրակոսյանը:
1990- տեղի է ունեցել Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստը, որը բարդ պայմաններում ձեռնամուխ է եղել անկախ պետականության ստեղծմանը։
1991- Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ Շահումյանի շրջանի Բուզլուխ գյուղի շրջակայքում խփվել է ադրբեջանական երեք Ми-24 ուղղաթիռ։
1997-Բելգիայում թուրքական դեսպանատանը տեղի է ունեցել պայթյուն. անհայտ մարդը հեռախոսով հայտնել է, որ հարձակումը իրականացրել է «Յանիկյանի ռազմականացված խումբը», սակայն անհայտ է մնացել՝ արդյո՞ք դա ԱՍԱԼԱՆ է իրականացրել, թե՞ այլ ահաբեկչական խումբ։
2001-Երևանի մամուլի ակումբի և Բաքվի «Ենի Նեսիլ» լրագրողների միության կազմակերպած համատեղ ծրագրի շրջանակներում Բաքու է մեկնել վեց հայ լրագրող:
2007-«Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է նշանակվել Հայաստանի արտգործնախարարի խորհրդական Վահե Աղաբեկյանը:
2008-Մատենադարանին հարող տարածքում տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման հանրահավաքը:
2015-էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը շարունակել է նստացույցը Ազատության հրապարակում։ 300-ից ավելի ակտիվիստներ գիշերը լուսացրել են բաց երկնքի տակ։
2018- ոստիկանության կողմից ստուգումներ են իրականացվել արագաչափերի և տեսախցիկների տեղադրմամբ զբաղվող «Էլլիպս ՋիԷյ» ընկերությունում:
ԱՇԽԱՐՀ
451- տեղի է ունեցել Կատալաունյան դաշտերի ճակատամարտը։
840-վիկինգները առաջին անգամ Սենայով լողալով հասել են Ռուան:
1587-անգլիացի հետազոտող Մարտին Ֆրոբիշերը Գրենլանդիան հայտարարել է բրիտանական թագավորության տարածք՝ անվանակոչելով այն Արևմտյան Անգլիա:
1782-հաստատվել է ԱՄՆ-ի Մեծ պետական կնիքը:
1792-Մեծ ֆրանսիական հեղափոխության ժամանակ սկսվել է ժողովրդական ապստամբություն Փարիզում:
1793-ամերիկացի Էլի Ուիտնին արտոնագրել է բամբակ մաքրող մեքենան:
1819- ծնվել է ֆրանսիական օպերետ ժանրի ստեղծողներից մեկը՝ գերմանացի հրեայի ընտանիքից սերվող ֆրանսիացի երգահան և թավջութակահար Ժակ Օֆենբախը։
1840-Սեմյուել Մորզեն արտոնագրել է հեռագիրը:
1863- Արևմտյան Վիրջինիան դարձել է ԱՄՆ-ի 35-րդ նահանգը։
1867-ԱՄՆ նախագահ Էնդրյու Ջոնսոնը հայտարարել է Ալ յասկայի գնման մասին:
1933-վախճանվել է միջազգային կոմունիստական շարժման գործիչ, կանանց իրավունքների պաշտպան Կլարա Ցետկինը:
1963-ստեղծվել է «թեժ գիծ» ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև:
1974- որպես պատասխան հունական «սև գնդապետների» կողմից Կիպրոսում նոր ծայրահեղական ղեկավար նշանակելուն՝ Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Կիպրոսի դեմ և գրավել Կիպրոսի ողջ հյուսիսը:
1991-ԳՖՀ-ի խորհրդարանը որոշում է ընդունել Բոննից մայրաքաղաքը Բեռլին տեղափոխելու մասին։
2003-ստեղծվել է Վիքիպեդիա շտեմարանը:
2005-վախճանվել է առաջին ինտեգրալային միկրոսխեմաներ ստեղծողներից մեկը՝ ամերիկացի ֆիզիկոս Ջեկ Կիլբին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում