ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՀՈՒՆԻՍԻ)․ Օդաչուն սարերի վրայով թռչելիս օդում տեսել է մեծ արագությամբ սլացող 9 տարօրինակ օբյեկտ․ «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Լատվիա և Էստոնիա՝ Յանովի օր, Լիտվա՝ Կուպալայի օր, Պերու, Բոլիվիա և Էկվադոր՝ Հնդկացիների օր, Շոտլանդիա՝ Անկախության օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
444 – Մեծ Հայքի Շահապիվան ավանում՝ Հայոց թագավորների բանակատեղիում Հովսեփ Ա Հողոցմեցու կաթողիկոսության և Վասակ Սյունու մարզպանության օրոք տեղի է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Շահապիվանի ժողովը:
1908– ծնվել է նշանավոր ֆիզիկոս, պրոֆեսոր Արտեմ Ալիխանյանը:
1915- սկսվել է Շապին Գարահիսարի հայաթափումը՝ որպես Մեծ եղեռնի շարունակություն։
7800 հայ բնակչության մի մասը զոհ է գնացել թուրքական յաթաղանին, իսկ մյուս մասը տարագրվել է այլ երկրներ։
1918-Խոյ քաղաքից երեք կիլոմետր հեռավորության վրա մղված ճակատամարտում Անդրանիկի դիվիզիան պարտվել է թուրքական 12-րդ հետևակային դիվիզիային, իսկ Անդրանիկը ստիպված է եղել հրաժարվել իր պլաններից և վերադառնալ Նախիջևան։
1935 - բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը։
2001 –վախճանվել է նկարիչ Սպարտակ Սաֆյանը։
2006– Հայաստանի շախմատի հավաքականը դարձել է Շախմատի օլիմպիադայի չեմպիոն:
2011- Կազանում ընդունվել է համատեղ հայտարարություն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների մասնակցությամբ, որտեղ նշվել է, որ «փոխըմբռնում է ձեռք բերվել մի շարք հարցերի շուրջ»։
2015-չնայած հորդառատ անձրևին, Գյումրիում ակտիվիստներն անցկացրել են նախապես ծրագրված երթն՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման:
2016-Հռոմի Ֆրանցիսկոս պապը ժամանել է Հայաստան։ Սրբազան քահանայապետի հայաստանյան այցի կարգախոսն է եղել «Այց առաջին քրիստոնյա երկիր»:
2018-Ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի արձանն է տեղադրվել Գյումրիում՝ բարերարի անունը կրող փողոցում։
ԱՇԽԱՐՀ
79 -վախճանվել է հռոմեկան կայսր Վեսպեսիանը։
1314 -Բեննոկբերնեի ճակատամարտում շոտլանդական թագավոր Ռոբերտ Բրյուսը հաղթել է անգլիական թագավոր Էդուարդ 2-րդին և վերականգնել իր երկրի անկախությունը։
1398 -վախճանվել է չինացի կայսր, Մին դինաստիայի հիմնադիր Չժու Յուանչժինը։
1497 -Ջոն Կաբոտը հայտնագործել է Կանադան (Նյուֆաունդլենդը)։
1571 -Ֆիլիպիններում բասկ Միգել Լոպեսը հիմնադրել է Մանիլա քաղաքը։
1667 -Երկրորդ անգլո-հոլանդական պատերազմում փայլուն ավարտ է ունեցել Միխիլա դե Ռյոտերի գլխավորած հոլանդական նավատորմի՝ դեպի Մեդուեն իրականացրած արշավը, որը մոտեցրել է պատերազմի ավարտը։ Դա համարվում է անգլիական նավատորմի ամենացավալի պարտություններից մեկը։
1695 -ծնվել է բարոկկո դարաշրջանի ավստրիացի դիմանկարիչ Մարտին վան Մայտենսը։
1793 -ֆրանսիական Կանվետն ընդունել է առաջին ժողովրդավարական Սահմանադրությունը (որն այդպես էլ գործողության մեջ չի մտել), Ֆրանսիան դարձել է հանրապետություն։
1812 -Նապոլեոնի բանակը, անցնելով Նեման գետը, ներխուժել է Ռուսական Կայսրության տարածք, սկսվել է 1812 թվականի Հայրենական պատերազմը։
1893 -նորվեգացի բևեռախույզ Ֆրիտիոֆ Նանսենը «Ֆրամ» («Առաջ») նավով ուղևորվել է Հյուսիսային բևեռ։
1916– առաջին անգամ Հոլիվուդյան աստղի ստացած հոնորարը անցել է մեկ միլիոն դոլարը։ Դերասանուհի Մերի Փիքֆորդը «Paramount Pictures» ընկերության հետ 1 մլն 40 հազար ԱՄՆ դոլարի պայմանագիր է ստորագրել:
1925 -Բեռլինում Ռայխստագի շենքը գրավվել է վարկատուների բազմության կողմից, որոնց փողերը զրոյացվել էին հետպատերազմյան ինֆլ յացիայի արդյունքում։
1930 -առաջին անգամ ռադար է օգտագործվել ինքնաթիռ հայտնաբերելու համար (Կոլումբիա նահանգ, Անակոստիա)։
1934– Ուկրաինայի մայրաքաղաքը Խարկովից տեղափոխվել է Կիև:
1935- ծնվել է ամերիկացի ռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, օպերատոր Ռոբերտ Դաունին (ավագ)։
1935 -Թբիլիսիում բացվել է ԽՍՀՄ-ում առաջին մանկական երկաթուղին։
1945 -Մոսկվայի Կարմիր հրապարակում կայացել է Հաղթանակի շքերթը։
1947– ամերիկացի օդաչու Քենեթ Առնոլդը Վաշինգտոնի մերձակայքում սարերի վրայով թռչելիս օդում տեսել է մեծ արագությամբ սլացող 9 տարօրինակ օբյեկտ, որոնց նա նմանեցրել է ափսեն ե րի և այդ տ ե ղից էլ առա ջ ա ց ե լ է «թռչող ափսե» արտահայտությունը, գիտականորեն՝ՉԹՕ՝ չբացահայտված թռչող օբյեկտ:
1963-Լոնդոնում Բի-Բի-Սի հեռուստաընկերության ստուդիայում առաջին անգամ ցուցադրվել է կենցաղային վիդեոմագնիտոֆոնը։
1968 –ծնվել է խորհրդային շախմատիստ, գրոսմայստեր Բորիս Գելֆանդը։
1973 -ԱՄՆ կատարած իր պաշտոնական այցի ընթացքում Լեոնիդ Բրեժնևը հայտարարել է, որ սառը պատերազմն ավարտված է։
1978 –վախճանվել է խորհրդային մաթեմատիկոս, մեխանիկ Մստիսլավ Կելդիշը։
1987– ծնվել է արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող Լիոնել Մեսսին։
2020- 1945 թվականից հետո պատմության մեջ առաջին անգամ Մոսկվայում հաղթանակի շքերթ է իրականացվել ոչ մայիսի 9-ին՝ կապված կորոնավիրուսային համաճարակի հետ:
2021 -ԱՄՆ-ի Մայամիում փլուզվել է բարձրահարկ շենք, որի արդյունքում զոհվել է 98 մարդ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում