Ռուսաստանի քաղաքացիներին և քաղաքական ուժերին կոչ ենք անում համախմբվել Ռուսաստանի նախագահի հետ. Մհեր Ավետիսյան
Society«Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող և Երևանում «Ռուսական գրքի տան» հիմնադիր Մհեր Ավետիսյանը, Ռուսաստանում կատարվող իրադարձությունների ֆոնին, հանդես է եկել ուղերձով.
«Այս օրերին, երբ հավաքական Արևմուտքը գլոբալ առճակատման մեջ է Ռուսաստանի Դաշնության հետ և իր առջև խնդիր է դրել կործանել Ռուսաստանը, բոլոր այն ուժերը, որոնք փորձում են ներսից քաղաքացիական պատերազմ և բախումներ հրահրել, կամա թե ակամա, դառնում են Ռուսաստանի և ռուս ժողովուրդի թշնամին և ջուր են լցնում Արևմուտքի և ուկրաինական խամաճիկ ռեժիմի ջրաղացին։
Կոչ ենք անում Ռուսաստանի քաղաքացիներին և Ռուսաստանի քաղաքական ուժերին համախմբվել, Ռուսաստանի նախագահի հետ ուս ուսի տված՝ կանգնել Ռուսաստանի շահերի կողքին, ներդրում ունենալ Արևմուտքի հետ այս առճակատման գործում և նպաստել Ռուսաստանի հաղթանակին։ Ես ավելի քան համոզված եմ, որ յուրաքանչյուր մարդ, ում համար Հայրենիքը թանկ է, պետք է միավորվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Փառք Ռուսաստանին!!!
«Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող Մհեր Ավետիսյան»,-ասված է ուղերձում։