Էյլաթը կստեղծի արևային կայան էներգետիկ անկախության հասնելու համար
EconomicsStmegi.com-ը գրում է, որ իսրայելական Էյլաթ քաղաքի քաղաքապետարանը հավերժ պարզ երկինք և պայծառ արև ունեցող իրենց քաղաքի համար պատրաստվում է ստեղծել մեծ արևային կայան և դառնալ «մայրցամաքից» ամբողջովին անկախ էներգետիկ քաղաք։
Քաղաքապետ Էլի Լանկրին քաղաքի Կլիմայի համաժողովին ասել է, որ Էյլաթն արդեն ունի 11 արևային կայան: Նա կշարունակի զարգացնել այդ ճյուղը կենտրոնից լիարժեք էներգետիկ անկախության հասնելու և էլեկտրաէներգիայի մատակարար, ոչ թե սպառող դառնալու համար։ Այժմ Կարմիր ծովի մոտ գտնվող այդ առողջարանային քաղաքում էլեկտրաէներգիան շատ թանկ է, ինչը բացատրվում է էլեկտրակայաններից քաղաքի հեռավորությամբ։
Քաղաքապետարանի բնապահպանական բաժնի ղեկավար Ասաֆ Ադմոնը համաժողովի ժամանակ ասել է, որ ժամանակի ընթացքում քաղաքապետարանն ամբողջությամբ կանջատի հանրային շենքերը Հևրաթ Հաշմալ ցանցից և կանցնի սեփական էներգիային:
Քաղաքի բնակիչները կկարողանան էլեկտրաէներգիա գնել քաղաքապետարանից կամ դառնալ Էյլաթում նոր արևային կայանի բաժնետերեր։
Քաղաքապետը Israel Hayom թերթին տված հարցազրույցում ասել է, որ քաղաքային իշխանությունները հնարավորինս խրախուսում են տների տանիքներին արևային մարտկոցների տեղադրումը։ Նրանք, ովքեր տանիք չունեն, այսինքն՝ բազմաբնակարան շենքերի բնակիչներին, քաղաքապետարանը մտադիր է առաջարկել Էյլաթում արևային կայան ստեղծելու նախագծի մասնակից դառնալ։
Նմանատիպ ծրագրեր կարող են մշակել նաև այլ քաղաքների քաղաքապետարանները, քանի որ երկրի կենտրոնում չնայած արևոտ օրերը ավելի քիչ են, քան Էյլաթում, բայց բավարար են։ Այսպիսով, Թել Ավիվում տարեկան միջինը 300 արևոտ օր է լինում, Իսկ հյուսիսային Հայֆայում մայիսի կեսերից մինչև հոկտեմբերի կեսերը երկնքում ամպեր գրեթե չեն լինում։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarON արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am