ԱՄՆ-ում արևի էներգիան գերազանցել է ածխին
SocietyԱՄՆ էներգետիկ տեղեկատվական վարչության նախնական տվյալներով՝ այս տարվա առաջին հինգ ամիսներին արևի և քամու էներգիայի շնորհիվ ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրվել, քան ածխային էլեկտրակայանների միջոցով։ Արևն ու քամին գեներացրել են 250 տեռաբայթ ժամ էլեկտրաէներգիա, իսկ ածխի կայանները միայն 249 տեռաբայթ ժամ հունվարից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում քամու և արևային էներգետիկան գերազանցել է ածխային էներգետիկային 5 ամսյա կտրվածքով։ Եթե հաշվի առնենք հիդրոէլեկտրաէներգետիկան որպես վերականգնվող էներգիայի աղբյուր, ապա ռեկորդային ժամանակահատվածը կկազմի 6 ամիս շարունակ, ընդ որում էներգիայի վերականգնվող աղբյուրներն ածխի մշակումը սկսել են գերազանցել անցած տարվա հոկտեմբերից սկսած։
Համեմատության համար դեռ 10 տարի առաջ ածխային էլեկտրակայանները արտադրում էին երկրի ամբողջ էլեկտրաէներգիայի 40 %-ը։ Արտադրական ծախսերի առումով էներգիայի վերականգնվող աղբյուրները՝ քամին և արևային էներգիան, օգտագործման համար ամենաէժանն են, այդ կերպ նորանոր ռեկորդներ սահմանելով դրանք լրջորեն նվազեցնում են ծախսերը և օգնում ոչ միայն խոշոր կորպորացիաներին, այլև մանր տնտեսություններին։
Երկար տարիներ ԱՄՆ-ում ածխային էներգետիկան կրճատվում էր, դուրս մղվելով ավելի էժան բնական գազի կողմից, սակայն անցած տարի բնական գազի գները Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո լրջորեն բարձրացան և ածուխը կրկին սկսեց վերականգնել իր դիրքերը։ Իսկ 2022 թվականին արդեն առաջատար դիրքերում հայտնվեց արևային էներգետիկան։ Այս տարի ԱՄՆ-ում արդեն փակվել են 6 ածխային էներգաբլոկներ։ Այս փաստը վկայում է, որ Միացյալ նահանգները ռեկորդային կարճ ժամանակահատվածում կարող են գերազանցել բոլորին արևի և քամու էներգիայի արտադրության առումով, ինչը վկայում է, որ Միացյալ նահանգներում հստակ գիտակցում են այդ էներգիայի անհրաժեշտությունը։
Հայաստանի Հանրապետությունում կա արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն՝ «Սոլարոնը», և մեր երկրում էլ արևային էներգիան դեռևս չափազանց հետ է մնում հատկապես հիդրոէլեկտրակայաններից և ջերմաէլեկտրակայաններից։
Ալինա Անանյան