Հայաստանում մասնագիտական իրավունքները պաշտպանված չեն. Թագուհի Թովմասյան
BlogԹագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հայաստանում մասնագիտական իրավունքները պաշտպանված չեն: Քննարկում ենք վերջին ժանակահատվածում Հայաստանում փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնության դեպքերի աճը:
Սա վկայում է, որ Հայաստանում դեռևս մտահոգիչ է անձի ազատության, իրավաբանական օգնություն ստանալու և մասնագիտական գործունեությամբ զբաղվելու՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների իրականացումը։
Տեղի ունցածը արտառոց է ոչ միայն այն իմաստով, որ հանցավոր արարքը կատարում է իրավապահ գործառույթ իրականացնող անձը, այլ նաև այն, որ այդպիսի վարքագիծն ուղղված է նաև իրավապաշտպան գործառույթ իրականացնող անձի նկատմամբ՝ իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս՝ փաստաբանին նույնականցնելով իր վստահորդի հետ։ Այդպիսի վարքագիծը բացահայտ ոտնահարում է ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, և խայտառակ հետընթաց արձանագրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման տեսանկյունից։
Մանրամասները՝ ուղիղ եթեր հղմամբ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան