Փաստաբանների մասնագիտական գործունեությունը խոչընդոտվում է․ Թագուհի Թովմասյան
SocietyԹագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Փաստաբանների մասնագիտական գործունեությունը խոչընդոտվում է:
Այսօր իմ նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված մասնագիտական աշխատանքային քննարկման շրջանակներում արձանագրեցինք, որ
-Փաստաբանները և իրենց վստահորդները խոշտանգվում են ՀՀ ոստիկանության և քննչական մարմիններում
-Դատաբժշկական եզրակացությամբ հաստատվել է, որ ոստիկանների կողմից խոշտանգված քաղաքացու ականջի թաղանթը վնասվել է և դեմքին կա ծխախոտի հանգցնլու հետևանքով առաջացած վնասվածք
-Խախտվում է մասնագետի սահմանադրական իրավունքը. անգամ գործադուլ արեցին փաստաբանները
-Ելքը մեկն է՝ պատժել հանցագործներին, հանցակիցներին և ապահովել լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն՝ այդպիսով նպաստելով դեպքերի կրկնության բացառմանը
-Օրենսդրությամբ առավել պաշտանել փաստաբաններին
Շնորհակալություն ներկաներին՝ քննարկման որակի համար...
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան