Սպերցյանը մնում է ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստը
SportՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ ամենաթանկարժեք հայ խաղացողը՝ ըստ հեղինակավոր Transfermarkt պորտալի, գրում է Armsport.am-ը։
Խաղացողի գինը նախորդ գնահատականի համեմատ աճել է 3 միլիոն եվրոյով և այժմ կազմում է 12 միլիոն եվրո։
Երկրորդ տեղը զբաղեցնում է ամերիկյան «Քոլամբուս Քրիուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը (7 մլն եվրո): Երրորդը՝ «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը (6 մլն եվրո): Լավագույն հնգյակում են նաև «Լոկոմոտիվի» խաղացող Նաիր Տիկնիզյանը (2,5 միլիոն եվրո) և «Ռոստովի» ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը (1,5 միլիոն եվրո)։