Բարոյականության ու արժեքային ճգնաժամի մեջ ենք բոլորս. Էդուարդ Շարմազանով
BlogԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մարդ ինչքան պետք է անդարդ ու անտարբեր լինի,որ Արցախը 200 օրից ավել բլոկադայի մեջ լինի,հումանիտար աղետի շեմին լինի,Եռաբլուրում հայ նահատակների հուղարկավորություն լինի,բայց ինքը էդ նույն պահին ավտոբուս նստելու ու պատկերասրահ այցելելու էժան քարոզչությամբ զբաղվի։
Ի՞նչ ասեմ։
Հասնում է մեզ։
Ու սրան դեռ սատարող կա,հասկանու՞մ եք։
Բարոյականության ու արժեքային ճգնաժամի մեջ ենք բոլորս։
Ու սրա համար էլ դաժանորեն պատժվելու ենք։
Հայրենիք ու հազարավոր կյանքեր հանձնած ազգակործան կապիտուլյանտի գոյությունը փաստում է հայկականության արժեքների պարտության մասին։