Yerevan, 26.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Միկրոձեռնարկություններին վնասելու նպատակաուղղված քաղաքականություն․ «Փաստ»

Economics

«Փաստ» օրաթերթը գրում է

Ժամանակակից շուկայական տնտեսության զարգացման կարևոր բաղադրատարրերից մեկը փոքր ու միջին ձեռնարկատիրությունն է, որն էական դերակատարություն ունի նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման, երկրում սոցիալական և քաղաքական կայունության ապահովման գործում։ ՓՄՁ ոլորտի էական հատվածը կազմում են միկրոձեռնարկությունները, որոնց շրջանակում են ներառված այն բիզնեսները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 միլիոն դրամը։ Պաշտոնական տվյալներով՝ ներկայումս Հայաստանում գործում է 35 հազարից ավելի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։

Որպեսզի միկրոձեռնարկությունները կարողանան շուկայում գոյատևել ու մրցակցայնություն ապահովել, ապա դրանց գործունեության խրախուսումը առաջնահերթ պետք է լինի կառավարության համար։ Կարելի է միայն պատկերացնել, թե 35 հազարից ավելի միկրոձեռնարկությունների հաջողությունն ինչ տնտեսական էֆեկտ կարող է ունենալ մեր պետության համար։ Սակայն օրվա իշխանությունները նպատակադրված այնպիսի քաղաքականություն են վարում, որը վնասում է միկրոձեռնարկություններին ու ավելի շատ նպաստավոր պայմաններ ստեղծում խոշոր բիզնեսի համար։

Օրինակ՝ հուլիսի 1-ից տարեկան մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողները հարկային նոր ռեժիմով կաշխատեն ու մյուս տնտեսվարողների նման 20 տոկոս եկամտային հարկ կվճարեն յուրաքանչյուր վարձու աշխատողի համար։ Այս որոշումը կառավարությունը բացատրում է տնտեսության մեջ գործող սուբյեկտների համար խաղի հավասար կանոնների սահմանմամբ, ու հատուկ ընդգծվում է այն հանգամանքը, թե նախնական հաշվարկներով՝ այն լրացուցիչ 6 մլրդ դրամ հարկային եկամուտ կապահովի պետական բյուջեի համար։

Սակայն այս գումարի չափով էլ միկրոբիզնեսը նոր հարկային բեռի տակ կհայտնվի՝ հատկապես այն պայմաններում, որ Հայաստանում թանկացումների ու համապատասխան խթանիչ մեխանիզմների բացակայության պատճառով բազմաթիվ միկրոձեռնարկություններ ժամանակի ընթացքում ուղղակի փակվում են և դադարեցնում իրենց գործունեությունը։ Բնականաբար, խոշոր ու փոքր բիզնեսի ներկայացուցիչների միջև հավասար դաշտի ստեղծման պարագայում փոքր բիզնեսն է տուժելու, քանի որ միկրոձեռնարկությունները շատ դեպքերում հազիվ իրենց գոյատևման հարցն են լուծում։ Եթե մինչ այժմ միկրոձեռնարկություններն ընդամենը 5 հազար դրամ եկամտահարկ էին վճարում, ինչը լրացուցիչ խթան էր տնտեսվարող այս սուբյեկտների համար վարձու աշխատողներ ներգրավելու տեսանկյունից, ապա այսուհետ դժվար չէ պատկերացնել, թե ինչ հետևանքներ կունենա նոր հարկային բեռի ծանրացումը հատկապես այն դեպքում, եթե միկրոձեռնարկությունն ունի մեկից ավելի աշխատող։

5 հազար դրամի եկամտահարկի գանձումը ձեռնտու էր նաև վարձու աշխատողներին, քանի որ իրենց համար ավելի գրավիչ էր դառնում փոքր բիզնեսի հետ աշխատելը, իսկ հիմա հակառակ գործընթացը կարող է տեղի ունենալ, երբ աշխատողներն առաջին հերթին կնախընտրեն խոշորներին, քանի որ նրանք ավելի կայուն աշխատանք կարող են առաջարկել։ Մյուս կողմից էլ՝ փոքր բիզնեսի համար 20 տոկոսով եկամտային հարկի կիրառումը լայն դաշտ կարող է բացել ստվերի համար, երբ լրացուցիչ հարկեր չվճարելու համար աշխատողներն ուղղակի չեն գրանցվի և նույն աշխատանքը կկատարեն առանց գրանցման։

Հասկանալի է, իհարկե, վտանգը, որ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, օգտվելով տարբեր սխեմաներից, կարող են գրանցվել որպես մի քանի միկրոձեռնարկություններ, որպեսզի խուսափեն մեծ հարկեր վճարելուց։ Այդ դեպքում, սակայն, պետք է այնպիսի օրենսդրական դաշտ ու վերահսկողության մեխանիզմներ ստեղծել, որ անհնար լինի այսպիսի սխեմաների կիրառումը, այլ ոչ թե այնպիսի պայմաններ ստեղծել, որ միկրոձեռնարկատիրությունը տուժի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project