«Նապոլիի» խաղացողը բուժզննում է անցել «Բավարիայում»
SportՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» հարավկորեացի պաշտպան Կիմ Մին Ջեն բուժզննում է անցել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» համար, հաղորդում է fabrizioromano-ն։
Տեղափոխության մասին պաշտոնական հայտարարությունը կլինի առաջիկայում։ «Բավարիան» Կիմ Մին Ջեի տրանսֆերի համար կվճարի 50 միլիոն եվրո եւ նրա հետ կկնքի 5 տարվա պայմանագիր։ Ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 12 միլիոն եվրո։
Իտալիայի ավարտված առաջնությունում Կիմ Մին Ջեն մասնակցել է 35 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։