ՊՍԺ-ի նախագահ․ Երբ իմացա Մբապեի ցանկության մասին, հայտնվեցի շոկի մեջ
SportՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելաիֆին վերջնագիր է ներկայացրել փարիզյան թիմի 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին։
«Հիասթափված էի, երբ իմացա, որ Մբապեն ցանկանում է 2024 թվականին անվճար հեռանալ ակումբից։
Կիլիանը ֆանտասիկ խաղացող է, եւ նա չի կարող անվճար հեռանալ գլխավոր ֆրանսիական ակումբից՝ թուլացնելով ՊՍԺ-ն։ Երբ իմացա Մբապեի ցանկության մասին, հայտնվեցի շոկի մեջ։
Ակումբից վեր ոչինչ չկար՝ ոչ խաղացող, ոչ նախագահ։ Դա է գլխավոր սկզբունքը։ Եթե նա առաջիկա երկու շաբաթում չկնքի նոր պայմանագիրը, կհեռանա»,- ՊՍԺ-ի նախագահի խոսքը մեջբերում է Marca-ն։
Մբապեն ցանկանում է եւս մեկ մրցաշրջան անցկացնել ՊՍԺ-ում, սակայն պայմանագիրը երկարաձգելու մտադրություն չունի։ Այն նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։ Մբապեն ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալը», որն այժմ ջանք է գործադրում տրանսֆերն իրականացնելու ուղղությամբ։