ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՀՈՒLԻՍԻ)․ Բողոքի ակցիաներ՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը պահպանելու համար. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Զամբիա՝ Միասնության օր, Ռուսաստան՝ Ընտանիքի, սիրո և հավատարմության օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1895 –ծնվել է մանկավարժ, հասարակական գործիչ Բենիամին Ժամկոչյանը։ 1904 –ծնվել է հայ խորհրդային ինժեներմեխանիկ Ալեքսանդր Մարջանյանը:
1914 –ծնվել է արձակագիր, դրամատուրգ Հրանտ Բագրազյանը։
1915– Առաջին համաշխարհային պատե- րազմի ժամանակ սկսվել է Ալաշկերտի օպերացիան:
1937- վախճանվել է դիվանագետ, Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան Դիանա Աբգարը:
վախճանվել է հանրահայտ գրող Ակսել Բակունցը:
1944 –վախճանվել է բանասեր, ազգագրագետ Վարդան Հացունին։
1952– ծնվել է արմատներով հայ, ռուսաստանցի ռեժիսոր Կարեն Շահնազարովը։
1980 – ծնվել է երգիչ Անդրեն:
2005-Փարիզի դատարաններից մեկը ֆրանսիական «Quid» հանրագիտարանի խմբագիրներին պարտադրել է խորհրդանշական տուգանք վճարել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին «հարյուր հազարավոր հայերի սպանությունները անհավասարակշիռ ներկայացնելու հա- մար»:2008-ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն Քվեբեկ կանադական քաղաքում ընթացող նիստում Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկել է Իրանում գտնվող Թադեի հայկական եկեղեցին:
2010– վախճանվել է պարսկահայ գիտնական և ճարտարապետ Կարո Լուկասը:
2011- տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի բացումը իրանցի աշխարհահռչակ կինոռեժիսոր Աբաս Քիառուսթամիի «Վավերացրած պատճեն» ֆիլմով, որը նախորդ տարի մրցանակի էր արժանացել Կաննի կինոփառատոնում: «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն է եղել աշխարհահռչակ Ֆաննի Արդանը:
2012-Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում հանդիսավորությամբ բացվել է «Ոսկե Ծի- րան» 9-րդ միջազգային կինոփառատոնը։
2016- բողոքի ակցիաներ են սկսվել «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը պահպանելու համար։
2021- Գրիգորի Խաչատուրովը ազատվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
ԱՇԽԱՐՀ
մ.թ.ա. 52 — համարվում է Փարիզի հիմնադրման օրը:
1283 -Սիցիլիական պատերազմի ժամանակ ադմիրալ Ռուջերո Լաուրիի ղեկավարած արագոնյան նավատորմը Մալթայի ճակատամարտում հաղթանակ է տարել անժուական նավատորմի նկատմամբ:
1497– Վասկո դա Գաման սկսել է իր առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։
1573 -Բուլոնյան էդիկտով վերջ է դրվել ֆրանսիական կաթոլիկների և հուգենոտների 4-ամյա պատերազմին։
1593 –ծնվել է իտալացի նկարիչ Արտեմիզիա Ջենտիլեսկին:
1618 -ֆրանսիական թագուհուն «կախարդելու» մեղադրանքով մահապատժի է ենթարկվել Մարի Մեդիչին։
1621 –ծնվել է ֆրանսիացի առակագիր, բանաստեղծ Ժան դը Լաֆոնտենը։
1686- ավստրիական զորքերն ազատագրել են 1541 թվականից թուրքերի տիրապետության տակ գտնվող Բուդա քաղաքը՝ ներկայիս Բուդապեշտը:
1709– տեղի է ունեցել Պոլտավայի ճակատամարտը, որը եղել է Հյուսիսային պատերազմի ամենամեծ ճակատամարտը։
1721 -վախճանվել է բրիտանացի վաճառական, Մադրասի գուբերնատոր էլայհու Յեյլը՝ համանուն համալսարանի հիմնադիրը։ 1777 -Վերմոնտը դարձել է ԱՄՆ-ի առաջին նահանգը, որը չեղարկել է ստրկությունը:
1796 -ԱՄՆ-ի պետքարտուղարությունը տվել է ԱՄՆ-ի քաղաքացու առաջին անձնագիրը։
1820 -ֆրանկֆուրտյան Սեյմն ընդունել է Վիենյան եզրափակիչ արձանագրությունը, որը լրացրել է Գերմանական միության Սահմանադրությունը և հաստատել գերմանական պետությունների ինքնիշխանությունը:
1838 -ծնվել է գերմանացի դիրիժաբլների նախագծող, գրաֆ Ֆերդինանդ ֆոն Ցեպելինը։
1853- ամերիկացի բանագնաց Մեթյու Փերրին ափ է իջել Էբո ծովածոցում և պահանջել, որ Ճապոնիան վերացնի իր մեկուսացումը։
1920 -անգլիական Արևելյան Աֆրիկա գաղութը վերանվանվել է Քենիա:
1922 -առաջին անգամ նախկին Խոդինյան օդանավակայանում իրականացվել է «ավիացիայի օգտագործում գյուղատնտեսական կուլտուրաների վնասատուների դեմ պայքարի համար»:
1969 - Վիետնամական պատերազմի ընթացքում ամերիկյան զորքերը սկսել են դուրս բերվել երկրի հարավից։
1979 – հայտնաբերվել է Յուպիտերի ներքին արբանյակ Ադրաստեան:
1985– վախճանվել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Սայմոն Կուզնեցը:
2011 -մեկնարկել է «Ատլանտիս» շաթլը, որը եղել է «Ատլանտիսի» վերջին թռիչքը, ավարտվել է «Space Shuttle» տիեզերանավային համակարգերի շահագործումը։
2022- Ճապոնիայում նախընտրական ելույթի ժամանակ սպանվել է նախկին վարչապետ Սիձո Աբեն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում