«Վայլդբերրիզ» ընկերության գործունեության ծավալները Հայաստանում էականորեն աճել են. Բակալչուկ
AnalysisՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է «Վայլդբերրիզ» ընկերության գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկի գլխավորած պատվիրակությանը, տեղեկանում ենք նախարարության մամուլի ծառայությունից։
Ողջունելով հյուրերին՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանը ընդգծել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության տակ գտնվող «Հայփոստ» ՓԲԸ-ի և «Վայլդբերրիզ» ընկերության համագործակցության հնարավորությունների ընդլայնումն ու գործնական քայլերի կարևորությունը:
«Վայլդբերրիզ» ընկերության գլխավոր տնօրենը նշել է, որ ընկերության գործունեության ծավալները Հայաստանում էականորեն աճել են և զարգանում են դինամիկ դրական տեմպերով:
Ռոբերտ Խաչատրյանն անդրադարձել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, այդ թվում՝ ապրանքների տեսակավորման նոր կենտրոնի նախագծին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային առևտրի զարգացման հնարավորություններն ու հայ արտադրողների ավելի մեծ շուկաներ մուտք գործելու հնարավորությունը:
«Վայլդբերիզ» ընկերության ներկայացուցիչները ցանկություն են հայտնել նոր մակարդակի բարձրացնել «Վայլդբերրիզ»-ի և «ՀայՓոստ»-ի հետ հարաբերությունները՝ լոգիստիկայի բարելավման, տեսակավորման նոր կետեր ստեղծելու և հայաստանյան ձեռնարկատերերի հետ աշխատանքն ակտիվացնելու նպատակով:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել առանձին հանդիպում «ՀայՓոստ»-ի և «Վայլդբերրիզ»-ի միջև՝ բարձրացված հարցերն աշխատանքային կարգով քննարկելու համար: