«Մանչեսթեր Յունայթեդը» դեռ մայիսին է համաձայնության հասել Ռասմուս Հոյլունդի հետ
SportՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ մայիսին է համաձայնության հասել իտալական «Ատալանտայի» եւ Դանիայի հավաքականի հարձակվող Ռասմուս Հոյլունդի հետ։ 20-ամյա ֆուտբոլիստը մանկուց մանչեսթերյան ակումբի ֆանատ է եւ միշտ երազել է խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում», հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։
«Մանչեսթեր Յունայթեդը» «Ատալանտային» կառաջարկի 60 միլիոն եվրո Ռասմուս Հոյլունդի տրանսֆերի համար։
Նույն գործարքով Բերգամոյի ակումբ կարող է վարձակալությամբ տեղափոխվել 23-ամյա անգլիացի հարձակվող Մեյսոն Գրինվուդը, որը 2022թ․ հունվարից «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղադաշտ դուրս չի եկել։
Անցած մրցաշրջանում Ռասմուս Հոյլունդը «Ատալանտայի» հետ մասնակցել է 34 հանդիպման, խփել է 10 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։