Yerevan, 18.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Խայտառակ վիճակ է». 11 օր առանց ջրի

Society

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

11 օր շուրջ 20 ընտանիք առանց ջրի է մնացել։ Iravaban.net-ի խմբագրություն է ահազանգել Նոր Խարբերդ համայնքի բնակիչ Սուսաննա Շահինյանը։ Նա ասաց, որ 19-րդ փողոցի բազմաթիվ տներում ջուր չկա, բնակիչները զրկված են կենսական կարիքները հոգալու տարրական պայմաններից։

Նրա խոսքով՝ խնդիրն առկա է արդեն շուրջ 8 տարի՝ հատկապես ամռան շրջանում։ Բնակչի խոսքով՝ խնդիրն այն է, որ վերը նշված փողոցում ավելացել են նոր տներ, «Վեոլիա ջուր» ընկերությունը բավարար քանակով ջուր  բաց չի թողնում ինչի արդյունքում բազմաթիվ ընտանիքներ զրկված են ջրից։ Բացի այդ՝ տարածքում չկա նաև ոռոգման ջուր, բնակիչները իրենց հողամասը, ծառերը ջրում են տան ծորակից հոսող ջրով, ինչի հետևանքով որոշ տներ ջուր չի հասնում։

«Եթե «Վեոլիա ջուր» ընկերությունը իրեն նեղություն տա և օրը վեց ժամ բարձր ճնշումով ջուր տա, այս իրավիճակը չի լինի։ Անցած ամիս էլ էր այս իրավիճակը, օրեր շարունակ ջուր չենք ունեցել։ Գնացել ենք Մասիսի քաղաքապետարան։ Այնտեղ դիմում գրեցինք, ստորագրեցինք, թողեցինք եկանք։ Գյուղապետին ամեն օր տեղյակ ենք պահում այս խնդրի մասին, ամեն օր զանգում ենք իրեն, բայց այս հարցը չի լուծվում։ Ամեն օր զանգում ենք «Վեոլիա ջուր» ընկերություն։ Ասում են՝ մեր մեղքը չի, խնդիրն ուղարկել ենք համապատասխան բաժիններ։ Բնակիչներից մեկին էլ ասել են՝ գտեք ինժեներին, թող պատասխան տա։ Ես պիտի՞ ընկնեմ ինժեներ ման գամ։ «Վեոլիա ջուրը» պետք է իր ինժեներին կանչի պատասխանատվության, ոչ թե ես»,-ասաց նա։

 

Քաղաքացին նշեց, որ իրենք ընկերության բաժանորդ չեն, բազմաթիվ դիմումներ են ներկայացրել, որ ընկերությունը իրենց դարձնի բաժանորդ, սակայն որևէ արձագանք չկա, փոխարենը՝ պարբերաբար տուգանում են։

«Այսօր կգանք, վաղը կգանք և չեն գալիս։ Ջրաչափի գումարը տեսուչը տարել, «կերել» է, հիմա մենք այս խնդրի առաջ ենք։ Հիմա էլ ասում են, որ 150 հազար դրամ պետք է վճարենք՝ բաժանորդ դառնալու համար։ Ես այդքան գումար չունեմ, ասում եմ՝ դարձրեք մաս-մաս վճարելու հնարավորությամբ, որ կարողանանք վճարել։ Մեզ չեն դարձնում բաժանորդ, բայց ասում են, թե ապօրինի ջրամիացում ենք արել և տուգանում են»,-ասաց Սուսաննա Շահինյանը։

Iravaban.net-ը կապ հաստատեց նաև Նոր Խարբերդի համայնքապետ Կամո Կակոյանի հետ։  Կակոյանը իրավիճակը նկարագրեց այսպես՝ խայտառակ վիճակ է։ Նա նշեց, որ խնդրից տեղյակ է, ամեն օր կապ է հաստատում «Վեոլիա ջուր» ընկերություն հետ։

«Զանգահարել եմ, ինձ ասում են՝ զանգեք գյուղապետին, չգիտեն, որ ես եմ գյուղապետը։ Զանգում եմ 1-85, չեմ ներկայանում որպես գյուղապետ և ասում եմ, որ 19 փողոցում ջուր չկա, նորից ասում են՝ զանգեք գյուղապետին։ Մեր մեջ տհաճ խոսակցություն գնաց։ Ասում եմ գյուղապետարանում «վինտիլ» չկա, որ մենք բացենք, փակենք։ Մարդիկ պահանջում են, ջուր չկա, իսկ դուք ասում եք՝ գյուղապետին զանգեք։ Ես անձամբ, որտեղ որ ապրում եմ, տարաներով ջուր եմ կրում։ Ես գյուղապետն եմ, բայց որ զանգեն ինձ ի՞նչ պետք է փոխվի։ Գյուղապետը ջրի հետ ինչ կապ ունի՞»,-ասաց նա։

Համայնքապետի խոսքով՝ խնդիրը այն է, որ ջուրը քիչ քանակով է բաց թողնվում ու չի բավարարում։

«Բայց դե թող մի բան մտածեն, որ գոնե 2 ժամ ջուր ունենան մարդիկ, դրան էլ ենք համաձայն։ Ամեն կես ժամը մեկ, 40 րոպեն մեկ, մեկ ժամը մեկ ես խոսում եմ իրենց հետ»,-ասաց Կամո Կակոյանը։

Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Iravaban.net-ը կապ հաստատեց նաև «Վեոլիա ջուր» ընկերության հետ։ Մի քանի փորձից հետո վերջապես ստացանք պատասխան։

Ընկերության լրատվության բաժնի պատասխանատուն, երբ փոխանցեցինք քաղաքացու հայտնած տեղեկությունը, նախ ապշեց,  թե ինչպես է հնարավոր 8 օր ջուր չունենալ, ապա ասաց, որ ինքը կփորձի ճշտումներ կատարել։ Մեկ օր անց պատասխան ստացանք։

«Խնդիրը 1-85-ը գրանցել է, հիմա մեր տեղամասի հետ են աշխատում, որպեսզի տեղում կարողանան աշխատել, բացատրել, թե ինչ է կատարվում, քանի որ դա Երևանը չէ, տեղամասն է հիմա իրենց հետ կապի մեջ։ Գրանցվել է խնդիրը, նաև ներքին գրություն է ուղարկվել, որպես շտապ լուծում պահանջող խնդիր»,-ասացին ընկերությունից։

Մեր հարցին, թե արդյո՞ք որևէ պարզաբանում կա, թե ինչու մարդիկ 8 օր ջուր չունեն, պատասխանեցին, որ արդեն կապվել են տեղամասի հետ, որպեսզի պատասխան և պատասխանատվություն պահանջեն։

«Իրոք, լուրջ զբաղվում են հիմա, որովհետև պարզապես անտանելի է վիճակը և բոլոր ատյանները մեզ մոտ ահազանգը ստացել են»,-ասաց ընկերության մամուլի բաժնի ներկայացուցիչը։

Հարկ է նշել, որ արդեն 11-րդ օրն է, ինչ ընկերության «լուրջ զբաղվելուց» հետո էլ բնակիչները դեռ ջուր չունեն, իսկ առաջացած խնդիրներն ու անհարմարություններն ավելանում են, այսինքն՝ պարզապես անտանելի է, վիճակը մնում է նույնը։

Թերևս, մեզ ահազանգած քաղաքացին նշեց, որ դիմում են գրել նաև Մարդու իրավունքների պաշտպանին, սակայն խնդրին լուծում տվող որևէ արձագանք չեն ստացել։

Ջրից զրկված քաղաքացիները ստիպված են եղել դիմել նաև Կառավարություն։ Սուսաննա Շահինյանը նշեց՝ այնտեղից, առհասարակ որևէ արձագանք չեն ստացել։

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026