ԱՄՆ արևային էներգետիկան և ազգային անվտանգությունը
EconomicsԱՄՆ-ում արևային էներգետիկան 90 %-ով կախված է ֆոտոէլեկտրական վահանակների ներմուծումից, առավելապես Չինաստանից։ ԱՄՆ-ում այս փաստը դիտարկում են որպես Ազգային անվտանգության սպառնալիք և Կոնգրեսում օրենքներ ներկայացնում արևային էներգետիկայի բյուջետային խթանումն ավելացնելու վերաբերյալ։
Օրերս էլ այդ ենթակառուցվածքների մասին նոր օրենք են ընդունել, որով նախատեսվում է 45 միլիոն դոլար գրանտներ հատկացնել արևային էներգետիկայի ոլորտում, առավելապես ժամանակակից արևային վահանակներ ստեղծելու ուղղությամբ։ Սպիտակ տունը կարծում է, որ Ազգային անվտանգության սպառնալիքը, որը պարունակում է Չինաստանից արևային վահանակների և սարքավորումների ներմուծումը, հնարավոր է կանխել բյուջեից որոշակի գումարներ ներգրավվելով։
Ընդամենը նախատեսված է 5-ից մինչև 12 գրանտ, 1-ից մինչև 10 դոլարի չափով, հատկապես ողջունելի են առևտրային կառույցների և գիտական ինստիտուտների համագործակցությունը։ Միացյալ նահանգներում ցանկանում են ստեղծել արևային վահանակներ, որոնք սովորական վահանակներից շատ ավելի երկարակյաց և արդյունավետ կլինեն, ինչը թույլ կտա ԱՄՆ-ին դադարեցնել կախվածությունը Չինաստանից և այլ արտադրող երկրներից։
Գաղափարն ինքնին վատը չէ, սակայն հատկացվող գումարներն առայժմ այնքան էլ շատ չեն։ Միևնույն ժամանակ Կոնգրեսի բյուջետային վարչությունից նշել են, որ համապատասխան լուրջ առաջարկներ ստանալու դեպքում, հնարավոր է գումարները վերանայվի, իսկ առաջիկայում Բայդենի վարչակազմը պատրաստվում է ավելի լայն աշխատանքներ իրականացնել այս ուղղությամբ։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», մենք ևս, գրեթե ամբողջությամբ, կախված ենք արտաքին ներմուծումներից, մինչդեռ էներգետիկան, վաղուց ինչպես հայտնի է, քաղաքականության կարևորագույն մասնիկներից է, և մեր երկրում էլ պետք է միջոցներ ձեռնարկվեն արևային վահանակների արտադրությունն ավելացնելու ուղղութամբ։
Անի Աշոտյան